Երևանի քաղաքային պետական արխիվն ստեղծվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980թ. նոյեմբերի 4-ի N613 որոշմամբ և սկսել է գործել 1981թ. հունվարից:
ՀՀ կառավարության 2003թ. մարտի 20-ի N291-Ն որոշմամբ պետական արխիվը վերակազմակերպվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Երևանի քաղաքային մասնաճյուղ:
Արխիվում պահպանվում են հիմնականում 1931-1996թթ. Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և դրանց ենթակայության ներքո գործող կազմակերպությունների և մի շարք նոտարական գրասենյակների արխիվային փաստաթղթերը:
Արխիվում պահպանվող փաստաթղթերն իրենց բովանդակությամբ բազմաբնույթ են և լույս են սփռում մայրաքաղաքի կառուցապատման, բարեկարգման, վարչա-տարածքային միավորների և փողոցների ստեղծման, անվանափոխման, քաղաքացիների ունեցվածքի և այլ տարաբնույթ հարցերի վրա:
Մասնաճյուղում պահպանվում են նաև Երևան քաղաքի լուծարված մի շարք կազմակերպությունների փաստաթղթեր:
Հասցե.0033,ՀՀ,ք.Երևան , Բաղրամյան 59գ
(37410)225-817
