հայերեն русский english
Փնտրել
 





Նոր հրապարակում
2010-07-29

Օրերս լույս է տեսել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պահեստի գեներալ-մայոր Դավիթ Օհանյանի «Հայկական պատմագրության կարծրատիպերը» գիրքը (Երևան, «Նորք գրատուն», 2010, 124 էջ): Գիրքը տպագրության է երաշխավորել Հայստանի ազգային արխիվի գիտական խորհուրդը:Գրախոսներն են պատմ. գիտ. դոկտոր, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, պատմ. գիտ.  դոկտոր-պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Մ. Կարապետյանը: մանրամասն>>


2010 թ. հուլիսի 23-ին,
2010-07-23

2010 թ. հուլիսի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները և պատասխանատու այլ աշխատողներ:Քննարկվեցին 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած, ծրագրով նախատեսած աշխատանքները: Նիստին նախորդել էին տնօրենի հանդիպումները բաժինների վարիչների և աշխատակիցների հետ, ուր ներկայացվել էին կատարած աշխատանքների հաշվետվությունները: Ամփոփելով, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ բաժինները, հիմնականում, բացի առանձին դեպքերից, կատարել են առաջադրված ծրագրերը: մանրամասն>>


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
2010-06-29

Օրերս Հայաստանի ազգային  արխիվի անձնական արխիվային ֆոնդերի ստվար ցանկը համալրվեց  ևս մեկով: Ամերիկաբնակ  Կարպիս Ֆեսչյանը նվիրատվությամբ ազգային արխիվին է հանձնել  իր ստեղծագործական 40 տարիները լուսաբանող փաստաթղթերը, որոնք հայկական թատերարվեստին անմնացորդ  նվիրումի վկայագրեր են: Կարպիս  Օննիկի Ֆեսչյանը  դեռևս 1948 թ. ընտանիքով  ներգաղթել է Հայաստան` Ռումինիայի Կոստանցա քաղաքից: մանրամասն>>


Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 

Արխիվ

Փնտրել ըստ բառի


 



Website design and development by BRONCOWAY