ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
2012-01-13 2012թ. հունվարի 11-ին, Հայաստանի Ազգային արխիվում էին ՀՀ փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և փոխնախարար Արտաշես Բախշյանը: ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանի ուղեկցությամբ, նրանք նախ այցելեցին արխիվի Մ.Բաղրամյան պողոտայում գտնվող 2-րդ մասնաշենք: Այստեղ 2011 թվականին շահագործման էր հանձնվել տեղային նշանակության կաթսայատունը, որը կապահովի ոչ միայն աշխատասենյակների ջեռուցումը, այլև արխիվապահոցների ջերմախոնավային կայուն ռեժիմը:
մանրամասն>>
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
2012-01-10 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին>> ¦ ՆՀ-340-Ա հրամանագրով` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Սասունիկի Վիրաբյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ 2011 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 2012 Թ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
2011-12-26 2011 թ. դեկտեմբերի 12-20-ը, Հայաստանի ազգային արխիվի 39 տարածքային ստորաբաժանումների, այդ թվում` 11 մարզային մասնաճյուղերի վարիչներ և 28 տարածքային ներկայացուցիչներ ներկայացրեցին 2011 թվականի տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունները:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
