ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ԱՄՅԱԿԻՆ
2010-04-10 2010 թ. ապրիլի 8-9-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «1945 թվականին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, դրա նշանակությունը ԱՊՀ և աշխարհի ժողովուրդների համար» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ԱՊՀ անդամ երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Լիտվայի ներկայացուցիչները` գիտնականներ, ակադեմիկոսներ, պատմաբաններ, պաշտոնատար անձինք: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը:
մանրամասն>>
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ
2010-04-07 2010 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները և պատասխանատու այլ աշխատողներ: Բացելով նիստը` ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նախ շնորհավորեց ներկա կանանց ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, այնուհետև անդրադարձավ 2010 թվականի առաջին եռամսյակում կատարած ծրագրով նախատեսված աշխատանքներին, այդ թվում` մարտի 10-23-ը տեղի ունեցած ՀԱԱ աշխատողների ատեստավորման գործընթացին` այն գնահատելով դրական:
մանրամասն>>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈւՄ
2010-03-23 2010թ. մարտի 10-23-ը, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի §Հայաստանի ազգային արխիվ¦ պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին 08 հուլիսի 2009 թ. N 137-Ա հրամանի, անցկացվեց ՀԱԱ աշխատողների ատեստավորում: Ըստ վերոհիշյալ կարգի` ատեստավորումը աշխատողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
