2008 թվականի հոկտեմբերի 13-15-ը Կրասնոդար քաղաքում
2008-10-15 2008 թվականի հոկտեմբերի 13-15-ը Կրասնոդար քաղաքում /Կրասնոդար երկրամաս/ տեղի ունեցավ հայ եւ ռուս արխիվագետների միջազգային հանդիպումը: Հայաստանի ազգային արխիվի պատվիրակության կազմում էին՝ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, տնօրենի տեղակալներ Ա. Միրզոյանը, Ա. Հարությունյանը, գիտական աշխատող Ալ. Կիրիմյանը, Կոտայքի մարզային մասնաճյուղի վարիչ Գ.Ղազարյանը:
մանրամասն>>
2008 թվականի հոկտեմբերի 7-10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում
2008-10-10 2008 թվականի հոկտեմբերի 7-10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեվորման եւ համալրման խնդիրներին նվիրված միջազգային ուսուցողական սեմինար, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալությունը: Պարապմունքները տեղի էին ունենում փաստաթղթավարության եւ արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի արխիվային գործի բնագավառում որակավորման բարձրացման ճյուղային կենտրոնում:
մանրամասն>>
Հայաստանի ազգային արխիվի պատվիրակությունը Ուկրաինայում
2008-10-04 2008 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը հայ արխիվագետների պատվիրակությունը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ Լվով քաղաքում:Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի արվեստի եւ գրականության կենտրոնական պետական թանգարան-արխիվում տեղի ունեցավ «Ուկրաինայի հայկական համայնքը. պատմություն եւ այժմեականություն» խորագրով փաստաթղթերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
