ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ
2011-07-01 Հայաստանի ազգային արխիվում իրականացվող կարևորագույն աշխատանքներից են արխիվային փաստաթղթերի, ֆիլմերի, լուսանկարների և ձայնագրությունների թվայնացումն ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը:
մանրամասն>>
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ /1918-1939/ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ /1918-1939/
2011-07-01 Երևան: «Կոլլաժ» ՍՊԸ, 2011, 160 էջՎիրաբյան Ամատունի, Բաբայան ՆիկաԽմբագիր` Նիկա ԲաբայանԼուսանկարները` Ռուբեն Մարտիրոսյանի, Նիկա ԲաբայանիՁևավորումը` Գևորգ ՊապյանիԹարգմանությունը` Արմինե Առաքելյանի, Ռուզաննա Բաղդասարյանի2011 թ. հուլիսի սկզբներին «Կոլլաժ» հրատարակությունը լույս ընծայեց «Հայաստանի պարգևները» /1918-1939/ և «Պարգևատրվածների ցուցակները» 1918-1939/ եռալեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն գրքերը:Առաջին անգամ փորձ է արվել ընդհանուր պատկերացում տալ Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու պարգևների մասին 1918-ից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը` 1939 թվականը:Ըստ տեղեկությունների հրապարակվում են առաջին անգամ և իսկական հայտնություն են պատմաբանների և ֆալերիստիկայի մասնագետների, կոլեկցիոներների համար:
մանրամասն>>
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
2011-05-03 1921 թ. ապրիլի 26-ի համազանգեզուրյան երկրորդ համագումարի որոշումով «Ինքնավար լեռնաշխարհ Ազատ Սյունիքը» հայտարարվեց անկախ պետություն` Լեռնահայաստանի Հանրապետություն` Գարեգին Նժդեհի սպարապետությամբ: Լրացավ Լեռնահայստանի 90 և Լեռնահայստանի հիմնադիր Գարեգին Նժդեհի 125-ամյակները: Պատմական այս կարևոր իրադարձությունների առիթով` ՀՀ Սյունիքի մարզում, 2011 թ. ապրիլի 26-27-ը տեղի ունեցավ հանրապետական գիտական նստաշրջան: Նստաշրջանի նախաձեռնողն ու կազմակերպիչներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ազգային արխիվը: Նստաշրջանի բացումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին` Տաթևի վանական համալիրում: Ներկայացվեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի ողջույնի ուղերձը, այնուհետև մասնակիցներին ողջունեց Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը: Հնչեցին ողջույնի այլ ելույթներ:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
