ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԽԻՎՈՒՄ:
2011-04-27 2011 թ. ապրիլի 22-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում տեղի ունեցավ քաղաքական և ռազմական նշանավոր գործիչ Գարեգին Նժդեհի /Գարեգին Տեր-Հարությունյան/ ծննդյան 125 ամյակին նվիրված փաստաթղթերի ու լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկաների թվում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Մանուկ Թոփուզյանը, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, կուսակցական, պետական գործիչներ, մտավորականներ, հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արխիվագետներ:
մանրամասն>>
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ
2011-03-22
2011 թվականի մարտի 10-18-ը, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. հուլիսի 8-ի «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N137-Ա հրամանի, անցկացվեց Հայաստանի ազգային արխիվի 9 մասնաճյուղերի և 23 ներկայացչությունների 66 աշխատակիցների ատեստավորում:
մանրամասն>>
<<Զարե>>-ի ցուցադրությունը քրդական կինոփառատոնի շրջանակներում
2011-02-22 2011 թվականի փետրվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած «Իֆ Ստամբուլ» քրդական կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Զարե» սև-սպիտակ, համր ֆիլմը` որպես քրդական կինեմատոգրաֆի պատմության առաջին ֆիլմ: 1926 թվականին նկարահանված այս ֆիլմը Զարեի ու Սեյդոի սիրո պատմությունն է: Ֆիլմի գործողությունները ծավալվում են քրդական մի գյուղում: Ֆիլմի դերակատարները, հայ թատրոնի դերասաններ, կրում են քրդական ազգային տարազներ: Ֆիլմը ներկայացնում է քրդական ազգային ավանդույթները, որոնց դեմ ընդվզում են ֆիլմի հերոսները` հանուն իրենց սիրո:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
