հայերեն русский english
Փնտրել
 





Ազգային Արխիվի տնօրեն ՝ պարոն Ա. Վիրաբյանի մամլո ասուլիսը
2011-02-09

2011 թ. փետրվարի 8-ին «Հենարան» մամուլի  ակումբում տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հանդիպումը  լրագրողների հետ: Հակիրճ ներկայացնելով արխիվի հիմնական գործառույթները` Ա. Վիրաբյանն անդրադարձավ  արխիվի առջև դրված կարևորագույն խնրին` արխիվային փաստաթղթերի  թվայնացմանն ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծմանը: Խոսքը վերաբերում է նաև լուսանկարներին, կինոնկարներին , ձայնագրություններին, որոնք բազմաթիվ են և հսկայական հետաքրքրություն են  առաջացնում: Առ այսօր 2000 վավերագրական ֆիլմերից թվայնացվել են 900-ը: Առաջիկա 2-3 տարիներին նախատեսվում է ավարտել մնացած ֆիլմերի թվայնացումը: Թվայնացման ընթացքում  են նաև արխիվում պահպանվող ձայնագրությունները և լուսանկարները: Գործընթացին մեծապես կնպաստի թվայնացման համար նոր սարքավորումների ձեռք բերումը: Դեռևս անցած տարվա դեկտեմբերի վերջին  ՀՀ  նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին ավելի քան 14 մլն. դրամ է նվիրաբերել, որի շնորհիվ ձեռք են բերվելու թվայնացման ժամանակակից սարքավորումներ: Կթվայնացվեն արխիվում պահպանվող 3 մլն. 522 հազար թղթե հիմքով արխիվային գործերի մեծ մասը: մանրամասն>>


ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
2011-01-12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունվարի 12-ին այցելեց Հայաստանի ազգային արխիվի  Երևանում գտնվող ստորաբաժանումներ: Մ. Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 2 մասնաշենքում նա, ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ, ծանոթացավ արխիվի հասարակական-քաղաքական բաժնի և Երևանի քաղաքային մասնաճյուղի  շենքային պայմաններին և տեխնիկական հնարավորությւոններին: Ա. Գևորգյանին ներկայացվեց մանրամասն>>


2010 թ. նոյեմբերի 26-28-ը,
2010-11-27

երկօրյա աշխատանքային այցով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը: Նոյեմբերի 26-ին հայ արխիվագետներն այցելեցին Վրաստանի ազգային արխիվ, որի տնօրեն Տեոնա Իաշվիլին հյուրերին ծանոթացրեց արխիվի կառուցվածքին, վերջին տարիների նորարարություններին: Քննարկվեցին միջգերատեսչական համագործակցության խորացման հարցեր: մանրամասն>>


Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 

Արխիվ

Փնտրել ըստ բառի


 



Website design and development by BRONCOWAY