2007 թվականի մայիսի 23-ից հունիսի 26-ը Անթիլիասում
2007-06-26 2007 թվականի մայիսի 23-ից հունիսի 26-ը Անթիլիասում /Լիբանան/ էր գտնվում Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցների մի խումբ տնօրեն Ամատունի Վիրաբյանի գլխավորությամբ:
Դեռևս 2005 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Մայրավանքի ընդհանուր վերանորոգման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում կառուցվեց արխիվատան հատուկ բաժանմունք, որը համապատասխանում էր արխիվների պահպանությունն ապահովող ժամանակակից պահանջներին: Այնտեղ փոխադրվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր արխիվները: Տարիներ շարունակ խնամքով պահպանված հսկայածավալ, բազմաբնույթ փաստաթղթերի ամբողջական և գիտական կանոնակարգման աշխատանքները, փոխադարձ պայմանավորվածությամբ, վստահվեցին Հայաստանի ազգային արխիվին:
2006 թվականին Հայաստանի արխիվագետները պատասխանատվության բարձր զգացումով, տքնաջան, լարված աշխատանքի շնորհիվ, դրվատանքի արժանի գործ կատարեցին:
Աշխատանքները շարունակվեցին արդեն հաջորդ տարի` 2007 – ին: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ այցելության ժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն անձամբ այցելում էր արխիվագետներին, հետաքրքրվելով ոչ միայն աշխատանքների ընթացքով, այլև նրանց կենսապայմաններով: Արխիվատան պատասխանատուներ Եղիշե Ծ. Վրդ. Մանճիկյանը և Սահակ աբեղա Եմիշյանը մշտապես արխիվագետների հետ էին:
Մեկ ամիս տևած մասնագիտական փութաջան աշխատանքի շնորհիվ, գիտական մշակման ենթարկվեցին Կիլիկիո կաթողիկոսներ Սահակ Բ. Խապայանի, Պետրոս Ա. Սուրճյանի, Գարեգին Ա. Հովսեփյանի, Զարեհ Ա. Փայասլյանի, Խորեն Ա. Բարոյանի, Գարեգին Բ. Սարգսյանի, բարձրաստիճան այլ հոգևորականների` Խադ Արքեպիսկոպոս Աճապալյանի, Ներսես Արքեպիսկոպոս Բախտիկյանի և մյուսների, ինչպես նաև աշխարհիկ գործիչների անձնական արխիվային ֆոնդերը: Կանոնակարգվեցին նաև կաթողիկոսարանի բեղուն գործունեությունն արտացոլող տարաբնույթ փաստաթղթերը:

< կարդալ բոլորը