2007 թվականի հունիսի 29 – ին Սանկտ – Պետերբուրգում
2007-06-29 2007 թվականի հունիսի 29 – ին Սանկտ – Պետերբուրգում /Ռուսաստանի Դաշնություն/ տեղի ունեցավ Ռուսաստանի պատմության պետական արխիվի նոր համալիրի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը: Ներկա էին աշխարհի ավելի քան 25 երկրների` Ավստրիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Չեխիայի, Կանադայի , ԱՊՀ անդամ և այլ երկրների արխիվագետներ, ինչպես նաև Ռուսաստանի դաշնային, տարածաշրջանային և գերատեսչական արխիվների ղեկավարներ: Հյուրերի թվում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ներկաներին ողջունեցին Սանկտ – Պետերբուրգի փոխնահանգապետ Վ.Ն. Լոբկոն, արխիվների միջազգային խորհրդի նախագահ Լ. Միկոլեցին, պետական Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկին, Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Վ. Կոզլովը, Ռուսաստանի պատմության պետական արխիվի տնօրեն Ա. Սոկոլովը:
Ընթերցվեց Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի ողջույնի ուղերձը:
Ներկաները, շրջելով նորակառույց համալիրի ողջ տարածքով, հավաստեցին, որ վերջապես ավելի քան 7,2 մլն պահպանման միավոր ունեցող ՌՊՊԱ-ն, որ Եվրոպայում գտնվող պատմության ամենախոշոր արխիվն է, նաև խոշորագույններից մեկն է աշխարհում և համարվում է ողջ մարդկության ձեռքբերումը` իր բովանդակությանն արժանի կառույց ունեցավ:
Իր հիացմունքի և անկեղծ ուրախության խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը :
Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց հազվագյուտ փաստաթղթերի մի ցուցահանդես, ուր հյուրերը կարող էին ծանոթանալ իրենց երկրի պատմությունն արտացոլող արխիվային փաստաթղթերի հետ: Բացառություն չէր նաև Հայաստանը, որը ներկայացված էր 19 – րդ դարի հետաքրքիր փաստաթղթերով, իսկ Ռուսաստանի պատմության պետական արխիվի հուշանվերների անկյունը կզարդարի Ա. Վիրաբյանի նվիրած հայկական մագաղաթյա ձեռագրի նմանօրինակը:
Մշակութային ծրագրի շրջանակներում շնորհանդեսի հյուրերն այցելեցին Պետերգոֆ:

< կարդալ բոլորը