հայերեն русский english
Փնտրել
 





2007 թվականի հուլիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան»
2007-07-09

2007 թվականի հուլիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը:
Հուլիսի 12-ի ժամը 22-ից մինչև հուլիսի 13-ի ժամը 22-ը, Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի տարածքում, տեղի ունեցավ «24 ժամ Համո Բեկնազարյանի հետ» միջոցառումը` նվիրված հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր, հայ կինոյի մեծ երախտավոր կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժող. արտիստ Համո Բեկնազարյանի ծննդյան 115- ամյակին:Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմով ազդարարվեց հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆի, իսկ «Պեպո» -յով` ազգային հնչուն կինոարվեստի սկզբնավորումը:
Դեռևս 1914 թվականից, Հ. Բեկնազարյանը երկրորդական դերերով հանդես է եկել կինոյում, խաղացել մոտ 100 դեր և համարվել ռուսական էկրանի բարձրացող աստղ:
Միջոցառման մասնակիցներին եզակի հնարավորություն ընձեռնվեց առաջին անգամ էկրանին տեսնել Բեկնազարյանի մասնակցությամբ 30 համր ֆիլմ, որոնց ցուցադրումն ընթանում էր պերմանենտ (անընդմեջ), դաշնամուրային երաժշտության կենդանի կատարման ուղեկցությամբ, ինչպես ընդունված էր դեռևս անցյալ դարասկզբին:
Ինքնատիպ այս միջոցառման մասնակիցները` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերը, արվեստագետները, կինոյի աշխարհի ներկայացուցիչները, արխիվագետները և պարզապես կինոսիրողները վայելեցին այն բերկրանքն ու ուրախությունը, որ միայն արվեստի այս տեսակը կարող է պարգևել:

    



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY