2007թ. սեպտեմբերի 13-15-ը աշխատանքային այցով, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում էին գտնվում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, Երեւանի քաղաքային արխիվի վարիչ Դ. Աբիսողոմոնյանը: Այցի նպատակը Ուկրաինայի պետական արխիվային ծառայության 90-ամյակի տոնակատարությունների մասնակցելն էր, ինչպես նաեւ արխիվային գործի բնագավառում Հայաստանի ազգային արխիվի եւ Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի միջեւ փոխհամագործակցության պայմանագրի ստորագրումը:
Սեպտեմբերի 14-ին, ազգային ֆիլհարմոնիայի դահլիճում, սկսվեց 90-ամյակի տոնակատարությունը, որին նախորդել էր վորոհիշյալ պայմանագրի ստորագրումը:
Այլ նյութերի թվում, ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանը:
Հայաստանի արխիվագետների եւ անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին, նա շեշտեց, որ Ուկրաինայի արխիվագետները ՍՊՀ երկրների առաջատարներից են, մեծ ներդրում ունեն արխիվային գործի բնագավառում եւ հույս հայտնեց, որ հայ եւ ուկրաինայի արխիվագետների համագործակցությունը կշարունակվի այսուհետեւս եւ որպես այդ համագործակցության խորհրդանիշներ, նվիրեց հայկական հին ձեռագիր մատենագրի մի նմուշ «պատճեն » եւ ի պատիվ Ուկրաինայում արխիվային գործի 90-ամյակի, հայկական «Արարատ»
կոնյակի գործարանի թողարկված 90-տարվա հասունուցմամբ, «Ուկրայինայի արխիվները» վերձառությամբ կոնյակի առաջին նմուշը:
Այցելության ընթացքում ՀԱԱ պատվիրակները եղան պետական արխիվներում, Ուկրաինայի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի ինքնատիպ թանգարանում եւ այլ տեսառժան վայրերում:
< կարդալ բոլորը
