հայերեն русский english
Փնտրել
 





2007 թվականի հոկտեմբերի 5-ին մամուլի ազգային
2007-10-05

2007 թվականի հոկտեմբերի 5-ին մամուլի ազգային ակումբի հյուրն էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր վերջիններիս ներկայացնել այն ծրագրերն ու խնդիրները, որ այսօր ծառացել են ազգային արխիվի առջև: Շեշտելով ազգային արխիվի նկատմամբ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը՝ Ա. Վիրաբյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրը փաստաթղթերի և ֆիլմերի թվայնացման խնդիրն է: Ազգային արխիվի 300 մլն փաստաթղթերից էլեկտրոնային շտեմարան է ներառվել միայն կես միլիոնը: Ֆիլմերի թվայնացման խնդրի լուծման համար բանակցություններ են վարվում ֆրանսիական ու գերմանական ընկերությունների հետ մշակվում է նախագիծ` ներկայացնելու ՀՀ կառավարության քննարկմանը:
Մինչև տարեվերջ Մոսկվայից կբերվեն “Հայֆիլմ” կինոստուդիայում նկարահանված 18 հեռուստատեսային ֆիլմերի ժապավենները:
1915-1916 թվականներին Արևմտյան Հայաստանում ռուս սպաների նկարահանած ֆիլմերը, որ պահպանվում են Ռուսաստանի կինոարխիվում, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում որպես պատմական իրողության արտացոլում: ՀԱԱ-ն դրանց պատճենները գնելու մտադրություն ունի:
Ա. Վիրաբյանը խոսեց նաև պետական հիմնարկներում դրանց գործունեության արդյունքում առաջացող փաստաթղթերը տեղերում պահելու ապա նաև դրանք պետական պահպանության հանձնելու ժամկետների մասին: Նա նշեց նաև, որ վերակաուցվում է Շիրակի մասնաճյուղի շենքը, իսկ հաջորդ տարի` նաև Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի շենքերը:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY