հայերեն русский english
Փնտրել
 





2007 թվականի նոյեմբերի 5-ից 9-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցան Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի /Եվրասիկա/ 8-րդ ընդհանուր համաժողովը
2007-11-10

2007 թվականի նոյեմբերի 5-ից 9-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցան Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի /Եվրասիկա/ 8-րդ ընդհանուր համաժողովը, ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդաժողովը և «Արխիվները և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսը: Կազմակերպիչներն էին Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և մշակույթի նախարարության արխիվների և տեղեկատվության կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության ազգային արխիվը, Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիական տարածաշրջանային /Եվրասիկա/ բաժանմունքը: Համաժողովի 60 մասնակիցների թվում էին Եվրասիկայի անդամներ, ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարները Ռուսաստանից, Բելոռուսից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, դիտորդներ Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, գիտնականներ, պատգամավորներ, պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, Ղազախստանի արխիվային հաստատությունների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 6-ին նախարարությունների տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ վերոհիշյալ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը: Այն վարում էին ԱՄԽ-ի Եվրասիկայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արխիվային ծառայության ղեկավար Վլադիմիր Կոզլովը և նախագահի տեղակալ, Ղազախստանի Հանրապետության ազգային արխիվի գլխավոր տնօրեն Ռիստա Սարիևը: Հրապարակվեց Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կ. Մասիմովի ողջույնի ուղերձը: Այնուհետև ելույթներով հանդես եկան Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարի տեղակալը, Եվրասիկայի անդամ պետությունների ներկայացուցիչները, հյուրեր: Բաժանմունքի 2004-2008թ. աշխատանքային ծրագրի շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ հարցեր Եվրասիական անդամ պետությունների մասնագետ – արխիվագետների որակավորման բարձրացման համար «Արխիվային փաստաթղթային տեղեկատվության դասակարգումը և ժամանակակից գիտատեղեկատու ապարատի ստեղծման հարցերը» թեմայով, ուսուցողական սեմինարի /որն անց էր կացվել 2007թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը Մոսկվայում, և որին մասնակցել էր նաև Հայաստանի ներկայացուցիչը/, §Անձնակազմի վերաբերյալ փաստաթղթերի պահպանության վայրի մասին միջպետական տեղեկատուի¦ նախապատրաստման նախագծի քննարկման, 2008 թվականի հուլիսի 21-ից 27-ը Կուալա–Լումպուրում /Մալազիա/ կայանալիք արխիվների 16-րդ միջազգային վեհաժողովի նախապատրաստման հետ առնչվող և այլ կազմակերպչական հարցեր: Նույն օրը Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության տեղեկատվության և արխիվների կոմիտեի նախագահ Ն. Ուրազովի նախագահությամբ տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհդաժողովի նիստը: Այնուհետև 2006 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում կայացած խորհրդաժողովի նիստի արձանագրության կատարման մասին զեկուցեցին ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարները: Նոյեմբերի 7-ին Ղազախստանի Հանրապետության ազգային արխիվում տեղի ունեցավ «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու արխիվները» թեմայով միջազգային գիտագործնական կոֆերանսի հանդիսավոր բացումը: Դրան հաջորդեց նորակառույց ազգային արխիվի շնորհանդեսը: 12.725 քառ. մ ընդհանուր մակերեսով շինությունը, որի մի մասնաշենքը 9 հարկանի արխիվապահոցներն են, մյուս 2-ը` վարչակառավարչական և գիտահետազոտական նշանակության քառահարկ շենքերը, ժամանակակից արևելյան և եվրոպական ճարտարապետական ոճերի համադրությամբ ինքնատիպ կառույցներ են` զինված արխիվային բարձրակարգ տեխնոլոգիական սարքավորումներով և համապատասխանում են միջազգային չափանիշներին ու պահանջներին: Նոյեմբերի 8-ին համաժողովի մասնակիցները այցելեցին §Ղազախստանյան Շվեյցարիա¦` Բոբովոյե` բնության գեղատեսիլ, գողտրիկ մի անկյուն, որ ներշնչանքի աղբյուր է եղել բանաստեղծների ու երգահանների համար ու պահվել ու պահպանվել է, քանի որ ղազախ ժողովրդի համար պահպանել բնությունը նշանակում է պահպանել Հարենիքը: Համաժողովն ավարտեց իր աշխատանքները` ընդունելով համապատասխան փաստաթղթեր: Որոշվեց Եվրասիկայի հերթական ` 9-րդ, համաժողովը հրավիրել Մոսկվայում  2008թ. հունիս ամսին: 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY