հայերեն русский english
Փնտրել
 





Սկսվեցին ՀՀ պետական կառավարման մարմինների արխիվների աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ
2008-03-31

2008 թվականի մարտի 31-ից, Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ, սկսվեցին ՀՀ պետական կառավարման մարմինների արխիվների աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ:Ողջունելով ներկաներին, ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ նմանատիպ դասընթացների անցկացումը պայմանավորված է ծրագրով նախատեսված հարցադրումների արդիականությամբ, ինչի ապացույցը հրավիրվածների մեծ թվի ներկայությունն է: Դասընթացներին ներկա էր նաև ԼՂՀ արխիվագետների պատվիրակությունը: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթանալու են արխիվային գործի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, պետական կառավարման մարմինների արխիվների աշխատանքին առնչվող ընթացակարգերը կարգավորող չափորոշիչ իրավական ակտերին: Դասընթացները կավարտվեն ապրիլի 4-ին:
 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY