հայերեն русский english
Փնտրել
 





«Նահատակ Հայրապետը»
2008-04-06

2008 թվականի ապրիլի 6-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության 70-րդ տարելիցին: Կազմակերպիչը Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածինն էր: Երեկոյին մասնակից էր նաեւ   Հայաստանի ազգային արխիվը: Արխիվային փաստաթղթերի եւ  նյութերի  ցուցադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հրավիրվածների շրջանում: Կաթողիկոսի կյանքն ու հոգեւոր գործունեությունը լուսաբանված  էին բազմաբնույթ փաստաթղթերով ՝ կաթողիկոսական կոնդակներ, շրջաբերականներ, պաշտոնական գրություններ, Ս. Էջմիածնի Գերագույն խորհրդի նիստերի արձանագրություններ , կոչեր, հայտարարություններ, նամակներ լուսանկարներ:  
Ելույթ ունեցողներից ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը խոսեց  հայ եկեղեցու պատմության բախտորոշ մի շրջափուլի մասին, որ համընկավ Խորեն Առաջին Հայոց կաթողիկոսի՝ Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու 128-րդ գահակալի կաթողիկոսության տարիներին ՝ 1932 -1938 թ.թ., երբ բռնությունների զոհ դարձան հարյուրավոր նահատակ եւ հազարավոր աքսորական հայ հոգեւորականներ: 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY