հայերեն русский english
Փնտրել
 





Երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀԱԱ-ի տնօրեն Ա. Վիրաբյանը:
2008-04-16

 2008 թվականի ապրիլի 16-18-ը երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Լեռնային Ղարաբաղի պետական արխիվը տեղափոխվել է Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վերանորոգված երկհարկանի շենք, ուր ստեղծված են բոլոր պայմանները` ԼՂՀ-ում արխիվային գործի հետագա զարգացմանը նպաստելու համար: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ  առաջարկվել է այսուհետ ԼՂՀ Կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության գործառույթները միատեղել ԼՂՀ պետական արխիվի գործառույթների հետ: Նշվել է նաև արխիվի` կառավարության աշխատակազմի ենթակայությամբ գործելու նպատակահարմարությունը:
Ետդարձին  Ա. Վիրաբյանն այցելել է նաև ՀԱԱ Ղափանի և Գորիսի ստորաբաժանումներ, ուր ընթանում են շինարարական – վերանորոգչական  աշխատանքներ:    



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY