հայերեն русский english
Փնտրել
 





2008 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո
2008-07-16

2008 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի եւ ապահովագրական պատճենների մասնաճյուղում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:Հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը ցուցադրեց կինոնկարները թվայնացնող ժամանակակից սարքավորումը, որը վերջերս է ստացվել Ֆրանսիայից:Այն իր տեսակի մեջ միակն է, սերիական թողարկում չունի:51 մլն դրամ արժողությամբ սարքավորումը ձեռք է բերվել ՀՀ 2007 թվականի պետբյուջեի հաշվին:Եվս 12 մլն դրամ՝ հարակից սարքավորումներ ձեռք բերելու համար, եւ գործընթացը բնականոն ընթացք կստանա:ՀՀ կառավարությունը նաեւ բավական գումար է առանձնացրել երեք տարվա ընթացքում փաստավավերագրական ֆիլմերը պահպանելու եւ դրանք թվայնացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար:
Ներկայումս ֆիլմադարանում պահպանվում է 2100 ֆիլմ:Նախնական ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիներին թվայնացնել 1050 ֆիլմ, յուրաքանչյուր տարվա ընթացքում՝ 350 ֆիլմ:
Ա. Վիրաբյանը նշեց, որ 2100 ֆիլմերից պետք է առաջնահերթ ընտրվեն այն ֆիլմերը, որոնք մշակութային եւ պատմական առումով առավել արժեքավոր են:Նա նաեւ ավելացրեց, որ թվայնացումը ֆիլմերի պահպանման խնդիրներից չի ազատում արխիվին, այն ավելի շատ միտված է օգտագործման խնդիրներ լուծելու համար:
Լրագրողների հետ հանդիպման ավարտին ՀԱԱ տնօրենը եվ մասնաճյուղի փաստաթղթերի վերականգնման եւ տեխնոլոգիաների ներդրման բաժնի վարիչ  Գ. Սարգսյանը պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին:
        



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY