հայերեն русский english
Փնտրել
 





2008 թ. հուլիսի 21-27-ը Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում
2008-07-24

2008 թ. հուլիսի 21-27-ը Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում կայացավ արխիվների 16-րդ միջազգային վեհաժողովը: Կազմակերպիչնմերն էին` Արխիվների միջազգային խորհուրդն ու Մալազիայի ազգային արխիվը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 1.200 մասնագետներ աշխարհի 138 երկրներից, այդ թվում` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, Արխիվների միջազգային խորհրդի (ԱՄԽ) Եվրասիկա տարածաշրջանային բաժանմունքի նորընտիր նախագահ Ամատունի Վիրաբյանը:
Վեհաժողովի թեման` “Արխիվները, կառավարումն ու զարգացումները ապագա հասարակության ծրագրավորումը”, նվիրված էր տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման և գլոբալիզացիայի գործընթացների պայմաններում ապագա հասարակության մեջ արխիվների դերի ու տեղի իմաստավորման և որոշակիացման խնդիրներին:
Վեհաժողովի պրոֆեսիոնալ ծրագրի ավարտից հետո տեղի ունեցավ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը` Արխիվների միջազգային խորհրդի վարչական նիստը: Հավաքի հիմնական հարցերից մեկը Արխիվների միջազգային խորհրդի  հետագա ռազմավարության և մարտավարության հարցն էր: Քննարկվեցին ԱՄխ-ի գործունեության 2008-2018 թթ. ռազմավարության ուղղությունները և ծրագիրը: Սահմանված ժամկետով ԱՄխ նախագահ ընտրվեց Կանադայի Ազգային արխիվի և Ազգային գրադարանի տնօրեն Ի. Վիլանը, գլխավոր քարտուղար` Դ. Լիտչը Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի նախկին աշխատակից:
Ա. Վիրաբյանը` որպես Եվրասիկայի նախագահ, ընդգրկվեց Արխիվների Միջազգային խորհրդի գործադիր կոմիտեի կազմում:
Արխիվների հերթական` 17-րդ միջազգային վեհաժողովը կկայանա 2012 թ. օգոստոսի 20-24-ը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY