2008 թվականի սեպտեմբերի 12-ին, լրացավ Հայաստանի ազգային արխիվի լաբորատորիայի վարիչ Էդիկ Ապերյանի ծննդյան 60-ամյակը:
Ավելի քան 3 տասնամյակ, վերջինս աշխատում է արխիվային համակարգում և արդեն 25 տարի ղեկավարում է արխիվի կարևոր ստորաբաժանումներից մեկը` լաբորատորիան, որի շնորհիվ, ապահովում է արխիվային փաստաթղթերի երկարակեցությունը:
ՀԱԱ տնօրենի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված էր "Արխիվային գործունեության տասնամյակների ընթացքում մշտապես դրսևորած բարձր պատասխանատվույամբ ու բնաբուխ բարեխղճությամբ, աշխատանքային խորը գիտելիքներով ու փորձով, դու քո ավանդն ես ներդրել արխիվային գործի զարգացման, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման գործում...":
Հոբելյարին ջերմորեն շնորհավորեցին գործընկերները, հատկապես շեշտելով նրա բարի, զգայուն, հավասարակշիռ Էությունն ու աշխատանքի կազմակերպման կարողությունը:
Հանդիսությունն անցավ անկեղծ ու մտերմիկ մթնոլորտում:
< կարդալ բոլորը
