հայերեն русский english
Փնտրել
 





2008 թ. սեպտեմբերի 16-ին,
2008-09-16

2008 թ. սեպտեմբերի 16-ին, լրացավ Հայաստանի ազգային արխիվի գիտական աշխատող Ալբերտ Կիրիմյանի ծննդյան 70-ամյակը:
Վաստակաշատ ու անխոնջ արխիվագետ, արխիվային գործի նվիրյալ ու նախանձախնդիր, եթե կարճ, ապա այսկերպ կարելի է բնորոշել ավագ գործընկերոջը: Սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա բաժնի վարիչ, ՀԽՍՀ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետարխիվի փոխտնօրեն, պատմության ԿՊԱ-ի տնօրեն, արխիվային գործի վարչության բաժնի պետ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արխիվային գործի գործակալության պետի տեղակալ, ՀԱԱ կազմ-մեթոդական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի վարիչ` ահա նրա աշխատանքային ուղին, որտեղ մշտապես դրսևորել է մասնագիտական խորը գիտելիքներ, պատասխանատվության բարձր զգացում: Եվ այսպես չորս տասնամյակ անընդմեջ: Հարկ է նշել նաև այն անգնահատելի ներդրումը, որ նա ունի կադրերի պատրաստման շնորհակալ գործում:
Հոբելյարին շնորհավորելու առիթով կազմակերպված հավաքույթին ներկա էին գործընկերները, հարազատները: Բարեմաղթանքի բազմաթիվ ջերմ խոսքեր հնչեցին:
"Ուրախ եմ նշելու, որ այսօր էլ Դուք, ձեր 70-ամյա տարիքում, մեզ հետ եք և ձեր արժանապատիվ կեցվածքով ներշնչում եք առ ձեզ ուղղված հարգանք...", ասված էր ՀԱԱ տնօրենի շնորհավորական ուղերձում:

 



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY