հայերեն русский english
Փնտրել
 





2008 թվականի սեպտեմվերի 18-ից
2008-09-18

2008 թվականի սեպտեմվերի 18-ից, Հայաստանի ազգային արխիվի տնօրինության անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ, սկվեցին գիտագործնական դասընթացներ` ՀԱԱ երիտասարդ աշխատակիցների համար: Դասընթացներին մասնակցում են ոչ միայն ՀԱԱ բաժինների, այլև կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների, Երևանի քաղաքային մասնաճյուղերի աշխատակիցները, ինչպես նաև այլ կազմակերպությունների արխիվավարներ:
Կադրերի պատրաստման խնդիրը մշտապես առաջնային խնդիր է եղել արխիվային ոլորտի համար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հանրապետության բուհերից և ոչ մեկը արխիվագետ մասնագետ չի պատրաստում: Այս բացը լրացնելու նպատակով, ՀԱԱ տնօրենն անձամբ է անց կանցնելու վերոհիշյալ դասընթացները:
Ի՞նչ է արխիվը, որոնք են նրա գործառույթները, ո՞րն է արխիվի մարտավարությունը տեխնոլոգիաների սրընթաց զարգացման մեր դարաշրջանում, արխիվային գործի մասին օրինադրությունը` այս և մյուս հարցերին պատասխաններ կտրվեն դասընթացի ժամանակ, որոնք կկայանան շաբաթական 2 անգամ և կտևեն այնքան ժամանակ մինչև բոլոր հարցադրումները ստանան իրենց սպառիչ պատասխանները:
Դասընթացների արդյունավետությունը պարզ կդառնա մասնակիցների` հարցազրույցին մասնակցության ակտիվությունից, որից հետո նրանց կտրվեն հատուկ վկայականներ:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY