2008 թվականի հոկտեմբերի 7-10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեվորման եւ համալրման խնդիրներին նվիրված միջազգային ուսուցողական սեմինար, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալությունը: Պարապմունքները տեղի էին ունենում փաստաթղթավարության եւ արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի արխիվային գործի բնագավառում որակավորման բարձրացման ճյուղային կենտրոնում: Մասնակցում էին ԱՊՀ անդամ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր ռեգիոնների՝ Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Հայաստանի, Հարավային Օսեթայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի արխիվագետները: Հայաստանը ներկայացնում էր ազգային արխիվի կազմ-մեթոդական աշխատանքների եւ համալրման բաժնի վարիչ Սոս Մարուքյանը: Սեմինարի մասնակիցներին ողջունեց եւ հետագա հաջողություններ մաղթեց Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Վլ. Կոզլովը: Պարապմունքների արդյունավետությունը պայմանավորված էր մասնակիցների ակտիվությամբ, քանի որ արխիվների խնդիրները, որ երկրում էլ որ դրանք լինեն, նունն են, լուծման ուղիները՝ նույնպես: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրամադրվեց մեթոդական գրականություն եւ հանձնվեցին որակավորման կարճաժամկետ բարձրացման վկայագրեր:
< կարդալ բոլորը
