հայերեն русский english
Փնտրել
 





2008 թվականի հոկտեմբերի 13-15-ը Կրասնոդար քաղաքում
2008-10-15

2008 թվականի հոկտեմբերի 13-15-ը Կրասնոդար քաղաքում /Կրասնոդար երկրամաս/ տեղի ունեցավ հայ եւ ռուս արխիվագետների միջազգային հանդիպումը: Հայաստանի ազգային արխիվի պատվիրակության կազմում էին՝ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, տնօրենի տեղակալներ Ա. Միրզոյանը, Ա. Հարությունյանը, գիտական աշխատող Ալ. Կիրիմյանը, Կոտայքի մարզային մասնաճյուղի վարիչ Գ.Ղազարյանը:«Կլոր սեղանի» բացումը կայացավ հոկտեմբերի 14-ին՝ Կրասնոդարի հասարակական-քաղաքական կենտրոնում: Ներկաներին ողջունեց Կրասնոդարի երկրամասի արխիվային գործի վարչության ղեկավար Վալենտինա Գորկովենկոն: «Կլոր սեղանը» բացեց Ռուսաստանի արխիվային գործակալության ղեկավար Վլ. Կոզլովը: Քննարկվող թեման էր՝ «Արխիվային փաստաթղթերի գիտատեղեկատու ապարատի համակարգը»: «Գիտատեղեկատու ապարատի համակարգի զարգացման հիմնական ուղղությունները ժամանակակից փուլում» զեկուցումով հանդես եկավ Դաշնային արխիվային գործակալության փաստաթղթերի պահպանության ապահովման, պետական հաշվառման եւ ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների բաժնի պետի տեղակալ Իգոր Կիսիլյովը: Դաշնային արխիվային գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սեմյոն Սալտիկովը խոսեց գիտատեղեկատու համակարգի զարգացման մեջ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերի շուրջ: Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը հանդես եկավ «ՀԱԱ ներկայիս գիտատեղեկատու ապարատի վիճակը» զեկույցով: «Կուսակցական ֆոնդերի գիտատեղեկատու ապարատի առանձնահատկությունները» ՀԱԱ տնօրենի տեղակալ Ավագ Հարությունյանի զեկուցման թեման էր: Զեկուցումների ավարտին ծավալվեցին երկկողմ քննարկումներ: Կարճատեւ ընդմիջումից հետո հանդիպման մասնակիցները լսեցին զեկուցումներ՝ «Արխիվների աշխատանքում նոր կանոնների ներդրման փորձը» թեմայով: Զեկուցումներով հանդես եկան փաստաթղթավարության եւ արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Նինա Խիմինան եւ Հայաստանի ազգային արխիվի գիտաշխատող Ալբերտ Կիրիմյանը: Վերջինս հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի օրենսդրության ստեղծման եւ զարգացման մասին» զեկուցումով: Հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին: «Կլոր սեղանը» ամփոփեցին Վլ. Կոզլովը եւ Ա. Վիրաբյանը: «Կազակական հոգի» նվագարանի ելույթը ջերմության հաճելի պահեր պարգեւեց երկու երկրների արխիվագետներին: Հայ եւ ռուս արխիվագետները եղան նաեւ երկրամասի պետական արխիվներում: Այցելեցին Կուբանի տեսարժան վայրերը, հերոս-քաղաք Նովոռոսիյսկ եւ պատմական Աբրաու-Դյուրսո գյուղ:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY