2008 թվականի հոկտեմբերի 16-24-ը աշխատանքային այցով Հյուսիսային Կովկասի հայաբնակ Արմավիր, Ռոստով, Պյատիգորսկ քաղաքներում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը: Այցի նպատակն էր՝ տեղերում ծանոթանալ հայ ժողովրդի պատմությունն արտացոլող փաստաթղթերի առկայությանը եւ պահպանվածությանը, ինչպես նաեւ ՀԱԱ-ի համար դրանց պատճենների ձեռքբերման հնարավոր տարբերակների քննարկմանը: Արմավիր քաղաքում Ս. Միրզոյանին ուղեկցում էր Արմավիրի համայնքային արխիվի տնօրենը: Ինչպես այս, այնպես էլ մյուս քաղաքներում պատկերը նունն էր: Նշված քաղաքների արխիվներում պահպանվում են չափաբերական մատյաններ: Դրանց ռուսերեն վերնագրերը հիմնականում լիարժեք չեն արտացոլում փաստաթղթերի հայալեզու բովանդակությունը:Ս. Միրզոյանի առաջարկությամբ, փոխհամաձայնության դեպքում, ՀԱԱ-ն պատրաստ է օժանդակել փաստաթղթերի ռուսերեն թարգմանությանը՝ վերջիններիս քսերոպատճենները ունենալու ակնկալիքով: Ռոստովում լույս տեսնող «Ноев Кобчег» երկլեզու /հայերեն, ռուսերեն/ թերթին տված հարցազրույցում Ս. Միրզոյանը ներկայացրել է ներկայիս Հայաստանի ազգային արխիվը եւ իր այցելության նպատակը: Արդեն Երեւանում ՀԱԱ տնօրինությունը որոշեց շնորհակալանքի նամակ հղել Ռուսաստանի Դաշնային արխիվային ծառայության ղեկավար Վլ. Կոզլովին՝ վերջինիս ցուցաբերած աջակցության համար, ապա նաեւ խնդրել օժանդակել վերը նշված խնդրի կարգավորման հարցում:
< կարդալ բոլորը
