2008 թվականի դեկտեմբերի 2-4-ը, երկօրյա աշխատանքային այցով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը:Նախորդ այցելության ժամանակ, որը կայացել էր ապրիլի 16-18-ը, քննարկվել էր ԼՂՀ արխիվային համակարգի բարեփոխումների ծրագիրը: Ինչպես եւ սպասելի էր, խնդրի դրական լուծումն իր հետ բերելու էր այլ խնդիրներ: Հաստիքների կրճատման, արխիվագետների սոցիալական հարցերի լուծման հնարավոր տարբերակների քննարկումը դարձավ հանդիպման գլխավոր թեման: ՀԱԱ տնօրենը դատարկաձեռն չէր մեկնել գործընկերներին այցելության: Նվիրաբերած երեք տպիչները կնպաստեն ԼՂՀ պետարխիվի, որը վերանորոգվել է ամիսներ առաջ, տեխնիկական զինվածությանը: Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի եւ ԼՂՀ պետարխիվի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ 2009 թվականին:
< կարդալ բոլորը
