հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱԱ-ի 2007-2008 թ.թ. կարեւոր իրադարձությունները ու միջոցառումները
2009-02-05

2007 թվականի  մարտի 23-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության  երախտաշատ անդամ  տաղանդավոր գիտնական Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի կյանքին, եկեղեցական-հասարակական, գիտական բեղմնավոր գործունեությանը նվիրված փաստաթղթերի ցուցադրության բացման հանդիսավոր արարողություն, որին հաջորդեց «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի հերթական՝ 16-րդ հատորի /Գիրք ԺԶ/ «Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան /1866-1915/» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուի շնորհանդեսը: 2007թ. հուլիսի 9-ին Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը:Հուլիսի 12-ին՝ժամը 22-ից մինչեւ հուլիսի 13-ի ժամը 22-ը, ՀԱԱ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի տարածքում տեղի ունեցավ «24 ժամ Համո Բեկնազարյանի հետ» միջոցառումը՝ նվիրված հայկական կինոմատոգրաֆիայի հիմնադիր, հայ կինոյի մեծ երախտավոր, ՀԽՍՀ ժող. արտիստ Համո Բեկնազարյանի ծննդյան 115 ամյակին: 2007 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության որոշումով Ջերմուկի քաղաքապետարանի շենքում  բացվեց Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցչություն:ՀԱԱ անմիջական ենթակայությամբ գործող  27 տարածքային ներկայացուցչություններին ավելացավ եւս մեկը: 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում, Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվեց փաստավավերագրական ցուցահանդես՝ «Երկու աշխարհամարտերի ռազմադաշտերում» խորագրով:Այն նվիրված էր ֆրանսիական բանակի Արեւվելյան /հայկական/ լեգեոնին եւ Ֆրանսիայում խորհրդային առաջին պարտիզանական /հայկական/ գնդին: 2007 թվականի հոկտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային արխիվի հրավերով Երեւան էր ժամանել Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության արխիվային գործակալության ղեկավոր Վլադիմիր Կոզլովի գլխավորությամբ:Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ծաղկաձորում բացվեց  արխիվագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան: 2007 թվականի դեկտեմբերի 3-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց ֆրանսահայ նշանավոր գեղանկարիչ Գառզուի /Գառնիկ Զուլումյան/ ծննդյան 100-ամյակին նվիրված «Գառզուն Հայաստանում» խորագրով արխիվային փաստաթղթերի ու նյութերի ցուցահանդեսը: 2007 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված էր Ռուսաստանի Դաշնության «Սովէքսպորտֆիլմ» ընկերության կողմից Հայաստանի ազգային արխիվին որպես նվեր հանձնված, 1966-1990 թ.թ. ընթացքում նկարահանված Հայֆիլմի 22 անուն գեղարվեստական ֆիլմերին: 2007 թվականի դեկտեմբերի 20-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԱԱ փաստաթղթերի եւ նյութերի ցուցահանդեսը: 2008 թվականի մարտի 25-ին ՀԱԱ-ում հյուընկալվել էին հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչները:Այցելության նպատակը ՀԱԱ-ում  ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական արխիվային ֆոնդի ստեղծման մասին հանրությանը տեղեկացնելն էր: 2008 թվականի մարտի 26-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց «Թովիչ մեղեդիների վարպետը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին եւ նրա անմահ «Անուշ» օպերային: 2008 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ կազմակերպվեցին  ՀՀ պետական կառավարման մարմինների արխիվների աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ, որին մասնակցեց նաեւ ԼՂՀ արխիվագետների պատվիրակությունը: 2008 թվականի ապրիլի 6-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության 70-րդ տարելիցին: Երեկոն կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի ազգային արխիվը: 2008 թվականի մայիսի 14-ին Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով փաստավավերագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Այն վերոհիշյալ պատմական իրադարձությունների 90-ամյակի առթիվ ՀՀ կառավարության նախատեսած հոբելենական միջոցառումների ցանկի առաջին արձագանքն էր: 2008 թվականի հունիսի 3-6-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր Հայաստանի արխիվագետների պատվիրակությունը:Ռուսաստանում արխիվային գործի 90-ամյակին նվիրված միջոցառումներին, Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիկա տարածաշրջանային բաժանմունքի հերթական՝ 9-րդ ընդհանուր կոնֆերանսին եւ ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել 10 երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարները:4 տարի ժամկետով ԱՄԽ Եվրասիկա տարածաշրջանային բաժանմունքի նախագահ ընտրվեց ՀԱԱ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ա. Վիրաբյանը:2008 թվականի հուլիսի 1-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց 20-րդ դարի մեծագույն գրող, ամերիկահայ արձակագիր Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: 2008 թվականի սեպտեմբերի 18-ից Հայաստանի ազգային արխիվում մեկնարկեց գիտագործնական դասընթացների 1-ամյա փուլը՝ նախատեսված ՀԱԱ երիտասարդ աշխատակիցների համար: 2008 թվականի սեպտեմբերի 25-ին բացվեց հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ Յակով Զաոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փաստաթղթերի եւ նյութերի ցուցադրությունը: 2008 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը հայ արխիվագետների պատվիրակությունը ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ Լվովում:Կիեւում՝ Ուկրաինայի արվեստի եւ գրականության կենտրոնական պետական արխիվ-թանգարանում , ապա նաեւ Լվովի պատմության պետական արխիվում բացվեց «Ուկրաինայի հայկական համայնքը, պատմություն եւ այժմեականություն»  խորագրով Ուկրաինայի պետական արխիվների եւ ՀԱԱ փաստաթղթերի եւ նյութերի համատեղ ցուցահանդեսը: 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց Վազգեն Ա. Պալճյան Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված փաստաթղթերի եւ նյութերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԱԱ արխիվային համատեղ ցուցադրությունը: 2008 թվականի հոկտեմբերի 13-15-ը Կրասնոդար քաղաքում /Կրասնոդարի երկրամաս/ տեղի ունեցավ հայ եւ ռուս արխիվագետների միջազգային հանդիպումը: 2008 թվականի նոյեմբերի 7-ին ՀԱԱ ցուցասրահում տեղի ունեցավ «Ուկրաինայի հայկական համայնքը. պատմություն եւ այժմեականություն» խորագրով փաստաթղթերի եւ նյութերի հայ-ուկրաինական համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու նպատակով փոխադարձ այցով Երեւան էր ժամանել Ուկրաինայի արխիվագետների պատվիրակությունը՝ Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ուդոդի գլխավորությամբ: 2008 թվականի նոյեմբերի 28-ին Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում բացվեց ՀԱԱ «Սպիտակի երկրաշարժ. հայացք 20 տարի անց» խորագրով ցուցահանդեսը, որի կազմակերպմանը մասնակցել էր ՌԴ Մոսկվայի մարզի գլխավոր արխիվային վարչությունը:                    Արխիվային հրապարակումներ /2007,2008 թ.թ./      Լույս են տեսել.           1. «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության.Գիրք ժԵ /15-րդ/ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Կոստանդնուպոլսի պատրիարք /1896-1908/»   Փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու, Երեւան- 2007թ., 872էջ:    2. «Հայաստանի երկաթուղիները» -փաստաթղթերի ժողովածու,Երեւան-2006 թ.,704 էջ:              3.Ալեքսանդր Մյասնիկյան. Երկեր 5 հատորով, հատոր 5, Երեւան, Մուղնի-2007 թ., 520էջ:               2008 թ.            1.«Հայաստան-Սփյուռք. կեսդարյա պատմություն» փաստաթղթերի ժողովածու, Մուղնի, 2008 թ., 103էջ:           2.«Սպիտակի երկրաշարժ.Աղետի գոտին երեկ եւ այսօր: Հայացք 20 տարի անց», փաստաթղթերի ժողովածու, Երեւան-2008թ., 640էջ:                      



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY