հայերեն русский english
Փնտրել
 





«Ֆ. Տ. Սարգսյան» ոսկյա մեդալը հանձնվեց ՀԱԱ-ին
2009-02-03

2009 թվականի փետրվարի 3-ին մարդաշատ էր Հայաստանի ազգային արխիվի նիստերի դահլիճը:Արխիվագետների հյուրն էր ՀՀ վարչապետի խորհրդական, պետական կուսակցական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը: Հայաստանի ազգային արխիվին էր հանձնվում ակադեմիկոս «Ֆ. Տ. Սարգսյան» ոսկյա մեդալը:ՀԱԱ տնօրեն Ա. Վիրայանը ներկաներին ծանոթացրեց Ֆ. Սարգսյանի բովանդկալից կենսագրությանըը՝ հատկապես ընդգծելով նրա մեծ ներդրումը հայրենիքի պետականության, տնտեսության եւ գիտության կայացման գործում՝ ընդգծելով, որ նրա կյանքի պատմությունը մեր երկրի պատմությունն է: Ա. Վիրաբյանը չմոռացավ նշել, որ արխիվի ներկայիս շատ շինություններ կառուցվել են Ֆ. Սարգսյանի՝ Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահության տարիներին եւ նրա անմիջական ջանքերով: «Գիտելիք» ընկերության ներկայացուցիչ Նոնա Եսայանը ընթերցեց «Գիտելիք» միջազգային ընկերակցության որոշումը՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների մտավորականների ընկերությունների հետ բազմամյա արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար Հայաստանի ազգային արխիվին վերոհիշյալ մեդալով պարգեւատրելու մասին: Ողջ աշխարհում այդ մեդալով պարգեւատրվել է 5-6 մարդ, եւ շատ կարեւոր է այն պահպանել Հայաստանի ազգային արխիվում,որպեսզի  գալիք սերունդները տեղեկացված լինեն այդ մեդալի մասին: Միջոցառումը կազմակերպելու առթիվ շնորհակալության խոսք ասաց ակադեմիկոս Ֆ. Սարգսյանը:Նա Հայաստանի ազգային արխիվին մաղթեց հայրենանվեր աշխատանք եւ ձեւավորված ավանդույթների պահպանում:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY