«Հայաստանի ազգային արխիվի հարգելի տիկնա՛յք եւ աղջիկնե՛ր. Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները եւ ամենաբարի մաղթանքները ձեր, հիրավի, ժողովրդական ու գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ: Ցանկանում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություն, ջերմություն եւ խաղաղություն: Հավատացած ենք, որ մենք միասին կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն, մեր առջեւ ծառացած ցանկացած խնդիր:Լավ եղե՛ք եւ ամենայն բարիք ձե՛զ»:
Մարտի 6-ի առավոտյան, Հայաստանի ազգային արխիվի տնօրինությունը եւ արհկոմիտեն շնորհավորական այս ուղերձով դիմավորեցին աշխատանքի շտապող արխիվագետ կանանց:Արխիվի տարբեր մասնաշենքերում ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, տղամարդ աշխատակիցների անունից, շնորհավորեց արխիվագետ կանանց՝ շեշտելով, որ վերջիններս պատվով ու պատշաճորեն են կատարում արխիվագետի՝ իրենց հայրենանվեր գործը: Ծաղիկներ, նվերներ, բարեմաղթանքներ... Տոնական ջերմ մթնոլորտը շարունակվեց ողջ օրվա ընթացքում:
< կարդալ բոլորը
