2009 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱԱ Գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, տնօրենի տեղակալները` Ս. Միրզոյանը, Է. Հովսեփյանը, Ա. Հարությունյանը, բաժինների վարիչները և այլ աշխատողներ: 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը ներկայացրեց Ալ. Կիրիմյանը: Այնուհետև մինչ բաժինների վարիչները համառոտ կներկայացնեին կատարած աշխատանքը և ծագած խնդիրները, Ա. Վիրաբյանը, մինչ այժմ տեղի ունեցած նմանատիպ նիստերը բնորոշեց որպես պարզապես փաստերն արձանագրող, վիճակագրական ամփոփումներ և պահանջեց, որ այսուհետ դրանք առավել կառուցողական ու արդյունավետ բնույթ կրեն և որ հնչեն առաջարկություններ, մտահոգություններ, ներկայացվեն ռեալ ծրագրեր, որոնք, հիմնվելով առկա չափորոշիչների վրա, իրոք իրականանալի կլինեն, իսկ եթե անհրաժեշտ լինի` կվերանայվեն չափորոշիչները:
Ամփոփելով նիստի ընթացքում ներկայացված հաշվետվությունները և առաջարկությունները, ՀԱԱ տնօրենը առաջ քաշեց մի շարք կարևոր խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դեռևս 5 տարի առաջ, պետական կենտրոնական արխիվների վերամիավորումից, ստեղծվեց Հայաստանի ազգային արխիվը, բայց դեռ ստորաբաժանումների վերակառուցման և նրանց գործառույթների ճշգրտման խնդիրներ կան:
Այսուհետ, նախապես պետք է ներկայացվեն ծրագրերի 3 տարբերակ, որոնց քննարկումից հետո կընտրվի այն տարբերակը, որն ավելի իրատեսական է:
Կադրերի խնդիրը եղել և մնում է առաջնային ¥ի դեպ վիճակն առավել անմխիթար է մարզային մասնաճյուղերում¤: Նախատեսված ատեստացիայի անցկացումից հետո, թափուր տեղերի համար, կհայտարարվի մրցույթ: Ինչ վերաբերում է կարգապահական հարցերին, ապա դրանում մեղքի իրենց բաժինն ունեն բաժինների վարիչները, որոնց պահանջկոտությունն ու հսկողությունը դրսևորվում են միայն ժամանակ առ ժամանակ: Տնօրենը պիտի զգա, որ իր կողքին իր օգնական թիմակիցներն են, որոնց անմիջական աջակցությամբ միայն կարելի է իրականացնել այն մտահաղացումները, որոնք կբարձրացնեն ազգային արխիվի վարկը:
Ա. Վիրաբյանը դժգոհեց ծրագրերի և հաշվետվությունների կազմման ձևաչափերից: Անհրաժեշտ է մտացել դրանց փոփոխման մասին: Պետք է կազմել հեռանկարային ծրագիր:
Գալով տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման, ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների ներդրման խնդրին, Ա. Վիրաբյանը հատկապես շեշտեց դրանց օրապահանջ լինելը: Ֆոնդերի ցուցակների թվայնացումը թույլ կտա ուսումնասիրողներին օգտվել համակարգչային ծրագրերից և ցուցակների բովանդակությանը ծանոթանալ միայն համակարգիչների միջոցով:
ՀԱԱ տնօրենն անդրադարձավ նաև այն խնդիրների, որ այսօր ծառայած են Հայաստանի ազգային արխիվի առջև, իսկ դրանք կարելի կլինի լուծել միայն համատեղ ջանքերով, առաջնորդվելով այն պարզ գիտակցությամբ, որ արխիվը պետության համար կարևոր նշանակություն ունի:
< կարդալ բոլորը
