հայերեն русский english
Փնտրել
 





Էլեկրոնային փաստաթղթերի արխիվային պահպանությանը նվիրված սեմինար Մոկվայում
2009-10-16

 2009 թվականի հոկտեմբերի 13-16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ էլեկտրոնային փաստաթղթերի արխիվային պահպանության խնդիրներին նվիրված միջազգային ուսուցողական սեմինար, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալությունը: Պարապմունքները անցկացվեցին փաստաթղթավարության եւ արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում: Մոսկվայում էին ԱՊՀ անդամ պետությունների եւ Մոնղոլիայի արխիվագետները: Հայաստանը ներկայացնում էր ազգային արխիվի ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների ներդրման բաժանմունքի վարիչ Ինգա Ջաղեթյանը: Սեմինարի մասնակիցներին ողջունեց եւ հետագա հաջողություններ մաղթեց Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ն. Արտիզովը: Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման տեսական եւ գործնական ասպեկտները, տվյալների բազան՝ արխիվային պահպանության օբյեկտ, էլեկտրոնային փաստաթղթերի վարման ազգային եւ միջազգային ստանդարտները եւ այլ թեմաներով պարապմունքները մեծ հետաքրքրություն էին առաջացրել, մանավանդ որ թղթե հիմքով փաստաթղթերը ոչ հեռու ապագայում իրենց տեղը հիմնովին զիջելու են էլեկտրոնայինին: Սեմինարի շրջանակներում տեղի ունեցան «Կազմակերպությունների էլեկտրոնային գիտատեխնիկական փաստաթղթավարության արխիվ» տիպային նախագծի եւ «Արխիվային ֆոնդ» /4-րդ տարբերակ/ ծրագրային համալիրի շնորհանդեսները: Սեմինարի ավարտին մասնակիցներին հանձնվեցին որակավորման կարճաժամկետ




< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY