Արևիկ Պետրոսյանի հանդիպումը ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարներին
2009-10-29
Հոկտեմբերի 29-ին ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը հանդիպեց ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարներին: ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի և իր անունից ողջունելով հյուրերին , Ա. Պետրոսյանը նշեց, որ ՀՀ ազգային ժողովն իր ավանդն է ունեցել Հայաստանի պետական արխիվային համակարգի կայացման գործում և , որ դեռևս 2004 թ. ընդունված արխիվային գործի մասին ՀՀ օրենքը, որ մշակվել է ԱՊՀ երկրների փորձն ու ձեռքբերումները հաշվի առնելով, այսօր` գիտատեխնիկական առաջընթացի թելադրած նոր պահանջների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը զարգացնելու անհրաժեշտությամբ, կատարելագործման կարիք ունի, և շուտով ՀՀ կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:
< կարդալ բոլորը
