ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը ընդունեց ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների պատվիրակությանը
2009-10-30
Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը: Ողջունելով հյուրերին` վերջինս կարևորեց համաժողովի անցկացումը, հետաքրքրվեց դրա ընթացքով և ձեռք բերած արդյունքներով: Հյուրերը տեղեկացրեցին, որ իրենք ակտիվորեն համագործակցում են Հայաստանի ազգային արխիվի հետ: Հանդիպումն անցավ գործնական կառուցողական մթնոլորտում :
ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանի ազգային արխիվն այսուհետ ավելի մեծ ուշադրության է արժանանլու:
< կարդալ բոլորը
