2009 թվականի նոյեմբերի 17-21-ը Սենտ-Ջուլիանսում /Մալթա/ տեղի ունեցան Արխիվների միջազգային խորհրդի գործկոմի նիստը և արխիվագետների միջազգային կլոր սեղանը /CITRA/: ԱՄԽ գործկոմի նիստին մասնակցելու էին մեկնել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը և Ռուսարխիվի միջազգային կապերի բաժնի պետ Կիրիլ Չեռնեկովը: Կլոր սեղանի թեման խիստ արդիական էր`§Պատկերացում 21-րդ արխիվագետի մասին. նոր կրթական ռազմավարություն¦:21-րդ դարի սկզբին արխիվագետները պետք է հարմարվեն ժամանակի համատեքստին , ուր հատուկ դեր է պատկանում տեղեկատվության տիրապետմանը: Այս առումով վերջիններս բախվում են բազմաթիվ խնդիրների հետ: Ահա թե ինչու մասնագիտական կրթության հարցը նշված է ԱՄԽ-ի 2008-2018 թ.թ. ռազմավարական խնդիրների շարքում: Այս կլոր սեղանին մեծ թվով մասնագետների ներկայությունը նպաստեց նոր նտահղացումների, գաղափարների, խնդրի լուծման նոր ուղիների առաջարկությունների հիման վրա ԱՄԽ-ի համապատասխան ծրագրի կազմմանը: Ի տարբերություն նախորդ գիտաժողովների անցկացման ձևաչափի, 2009 թ. CITRA-ն եզակի հնարավորություն ընձեռեց լիագումար նիստերից բացի անցկացնել զուգահեռ նիստեր և կլոր սեղաններ:
Նոյեմբերի 22-ին Վալանսի /Ֆրանսիա/ ՀԲԸՄ դահլիճում կազմակերպվեց ոչ պաշտոնական հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի ազգային արխիվի գործառույթներին, ծրագրերին ու խնդիրներին: Այնուհետև հանդիպման մասնակիցներն իրենց հուզող ու հետաքրքրող բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին: Ի պատասխան Ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ, թուրք և այլազգի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկության հետ կապված մտավախությանը` Ա. Վիրաբյանը նշեց, որ մտահոգությունն անտեղի է, քանի որ Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ անհերքելի փաստաթղթեր են պահպանվում, այդ թվում նաև օտարերկրյա դիվանագետների վկայություններ, որոնք Ցեղասպանության պատմական իրողության լուռ վկաներն են: Հանդիպման ավարտին Ա. Վիրաբյանն իրատես լինելու, ժամանակն ու պահը ճիշտ գնահատելու կոչ արեց:
Նոյեմբերի 24-26-ը Փարիզում Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ §Ալեք Մանուկյան¦ կենտրոնում, Եվրամիության 2007 -2013 թ.թ. մշակութային ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով`§Հայկական արժեքներ.պահպանության և արժեվորման ռազմավարություն¦ թեմայով:Գիտաժողովին մասնակցելու հրավերներ էին ստացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի,Գերմանիայի,Իսրայելի, Սիրիայի, Ամն-ի ճանաչված հայագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ: §Թվայնացման աշխատանքները Հայաստանի ազգային արխիվում¦ զեկուցումով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը:
< կարդալ բոլորը
