հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱԱ Գիտխորհրդի ընդլայնված նիստ
2010-02-08

 2010 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները և պատասխանատու այլ աշխատողներ: Բացելով նիստը` ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը հակիրճ ամփոփեց 2009 թվականի ծրագրով նախատեսված  աշխատանքների արդյունքները, կատարվածը գնահատելով ավելի քան բավարար: Արդյունավետ աշխատանքի գլխավոր նախապայման է ծրագրերի իրատեսական լինելու հանգամանքը, ինչին պետք է հետամուտ լինել նաև այսուհետ: ՀԱԱ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հետագա բարելավման, արխիվի առջև ծառացած խնդիրների նպատակային լուծման, ՀՀ արխիվային գործի զարգացման 2010 թ. ծրագրի անվերապահ իրականացման ապահովման և ՀԱԱ ստորաբաժանումների 2009 թ. ձեռքբերումների ու բացթողումների վերլուծության արդյունքների ու բացթողումների վերլուծության  արդյունքների հիման վրա ընդունվեց համապատասխան որոշում: 2010թ. մարտ ամսին կանցկացվի ՀԱԱ աշխատողների ատեստավորում: Ատեստավորման անցկացման կարգի մասին իրենց ունեցած նկատառումների և վերապահումների մասին արտահայտվեցին բաժինների վարիչները: Այնուհետև ՀԱԱ տնօրենը մեկ անգամ ևս անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծման գործում, ճիշտ է, տեղաշարժեր կան, սակայն դրանք հեռու են բավարար լինելուց: Լուրջ խնդիրներ կան մարզերում` հատկապես համապատասխան մասնագետներ ունենալու հարցում: Դրությունից դուրս գալու միակ ելքը ՀԱԱ տնօրենը տեսնում է դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղերում համապատասխան գործնական և մեթոդական աշխատանքներ իրականացնելու մեջ: Որակյալ կադրեր ունենալու ցավոտ խնդիրը պետք է լուծել դեռևս 2009 թվականին սկսված ուսուցողական դասընթացները 2010-ին շարունակելու միջոցով: Տեղեկատու-որոնողական համակարգի կատարելագործումը ժամանակի թելադրանքով  է պարտադրված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 2012 թվականին, համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության` պետական մարմինների փաստաթղթերը շրջանառվելու են էլեկտրոնային տարբերակով` իրականացվելու է էլեկտրոնային կառավարում: ՀԱԱ տնօրենը կարևորեց ՀԱԱ հեղինակության բարձրացմանը միտված բոլոր գործառույթները, խոսքը հատկապես վերաբերում է քաղաքացիների հարցումների կատարմանը և ընթերցասրահում նրանց աշխատանքների կազմակերպմանը:Այս առումով որևէ բացթողում կամ դժգոհություն չի եղել մինչև օրս:Այս գործելակերպը կշարունակվի նաև սրանից հետո: ՀԱԱ տնօրենը խոսեց նաև ծրագրված այն կարևոր միջոցառումների, շնորհանդեսների, գիտահրատարակչական աշխատանքների մասին, որոնք իրականացնելու համար կպահանջվի լարված, արդյունավետ ու պատասխանատվութան բարձր զգացումով աշխատանք: Նիստի մասնակիցները հավաստիացրեցին, որ աշխատելու են իրականացնել 2010 թվականին արխիվի առջև ծառացած բոլոր խնդիրները:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY