հայերեն русский english
Փնտրել
 





Գրքի շնորհանդես ՀԱԱ-ում
2010-02-19

  2010 թվականի փետրվարի 19-ին ՀԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ  §Արամ Մանուկյան. փաստաթղթերի և նյութերի ժողովածու¦ գրքի շնորհանդեսը: Ներկա էին գիտության, մշակույթի, քաղաքական ճանաչված գործիչներ, արխիվագետներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին` ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը առաջնահերթ նշեց, որ գրքի հրատարակությունն իրականացվել է Արամ Մանուկյանի 130-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ` պետական ֆինանսավորմամբ: Գրքի գլխավոր խմբագիրն ու կազմողը Ամատունի Վիրաբյանն է /պատմ.գիտ. դոկտոր/, կազմողները` Գոհար Ավագյանը /պատմ.գիտ. թեկնածու, ՀԱԱ բաժնի վարիչ/, Մարո Ավետիսյանը /ՀԱԱ գլխավոր արխիվագետ/: Առաջաբանի հեղինակն է պատմ. գիտ. թեկնածու Արմեն Ասրյանը:Վերջինս 2009 թվականին լույս տեսած §Արամ Մանուկյան. կյանքը և գործը¦ գրքի հեղինակն է: Գրքի համակարգչային ձևավորումը` Ինգա Ջաղեթյանի: §Արամ Մանուկյան¦ փաստաթղթերի և նյութերի ժողովածուում ներկայացված են ինչպես արխիվներում պահպանվող, այնպես էլ ժամանակի մամուլում հրատարակված 20-րդ դարասկզբի հայոց ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, 1918 թ. մայիսյան հերոսամարտերի կազմակերպիչ, Հայաստանի Հանրապետության կերտող Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության մասին:Կատարված է հսկայական և բարեխիղճ աշխատանք` փաստաթղթերի հայտնաբերման առումով, չի բացառվում սակայն, որ ժամանակի ընթացքում նորանոր փաստաթղթեր ի հայտ գան:Գրքի մեկական օրինակ տրամադրվելու է հանրապետությունում և նրա սահմաններից դուրս /սփյուռք,ԼՂՀ/ գործող գրադարաններին, կառավարման պետական մարմիններին, գիտական հիմնարկներին, բուհերին: §Պետք է գիտակցել մի բան` չլիներ Արամ Մանուկյանը, հայոց պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ... ¦ իր խոսքն ամփոփեց Ա. Վիրաբյանը: Արամ Մանուկյանի գիտական կենսագրության հեղինակ Արամ Ասրյանի թեկնածուական ատենախոսության թեման էլ է նվիրված եղել Արամ Մանուկյանին. §Արամ Մանուկյանի կյանքն ամբողջական  նվիրում էր հայ ժողովրդին, նրա ազատության և անկախ պետականության վերականգնման համար մղվող պայքարին:Ամենուր, որտեղ էլ, որ գործեց Արամ Մանուկյանն աչքի ընկավ քաղաքական հասունությամբ ու հեռատեսությամբ, կազմակերպչական բացառիկ ձիրքով, անշահախնդիր վարքով, անկոտրում կամքով, իրատեսությամբ և մեծագույն պատասխանատվությամբ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ¦: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վլ. Բարխուդարյանը գնահատանքի խոսք ասաց` շեշտելով այն կարևոր հանգամանքը, որ ազգային արխիվը այնպիսի գիտական կոլեկտիվ է, որ իր ուժերով ի զորու է հրատարակել գիտական արժեք ունեցող փաստաթղթերի և նյութերի ժողովածու, որպիսին §Արամ Մանուկյանն է¦:Խոսքը վերաբերում է նաև ժողովածուի գիտատեղեկատու համակարգին, որ ներկայացված է ծանոթագրություններով, անվանացանկով և տեղանունների ցանկով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, կարևորելով ՀԱԱ կատարած աշխատանքը, ևս մեկ անգամ նշեց, որ Արամ Մանուկյանը ողջ հայ ժողովրդինն է` համահայկական երևույթ է և, որ նրա լայնախոհ կերպարը գնահատելիս, պետք է ձերբազատվել նրան կուսակացականացնելուց: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական թանգարանի տնօրեն Ա. Հարությունյանը, որ երկար տարիներ աշխատել է ՀԱԱ-ում, շնորհավորեց իր գործընկերներին, մաղթեց բեղուն հրատարակչական գործունեություն: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հ. Մարգարյանը Արամ Մանուկյանին բնորոշեց որպես քաղաքական գործչի խորհրդանիշ, Հանրապետության վեմ: Խոսելով նախկինում էլ սփյուռքի կուսակցանացված անցանկալի մթնոլորտից` Հ. Մարգարյանը երևույթը պայմանավորեց պետականություն չունենալու իրողությամբ, բայց մեր օրերում  այլ է` պետականությունը բարձրագույն  արժեք է` այս գիտակցությամբ պետք է ապրի մեզանից յուրաքանչյուրը, այս գիտակցությամբ ապրեց Արամ Մանուկյանը իր ողջ կյանքը, անմնացորդ նվիրաբերելով Հայաստանի հանրապետության կայացմանը: Պատմ. գիտ. թեկնածու Ռ. Սահակյանը սերում է տոհմիկ վանեցիների գերդաստանից և դեռ մանկուց լսել է Արամ Մանուկյանի անունը:Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱԱ հրատարակած ժողովածուն հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել Արամ Մանուկյանին, որի կարճատև կյանքը բոլորանվեր նվիրաբերում էր իր հայրենիքին և իր ժողովրդին: Ժողովածուում ընդգրկված են 445 փաստաթուղթ, Արշալույս Աստվածատրյանի /Ա. Մանուկյանի ժամանակակիցը/ հուշերը, 81 լուսանկար, փաստաթղթերի 4 լուսապատճեն: Վանի ապրիլյան հերոսամարտի, Վան քաղաքի հատակագիծը, Բաթումի բանակցություններում հայկական պատվիրակության քարտեզները ամբողջացնում են գիրքը: Միջոցառման ավարտին Ա. Վիրաբյանը հակիրճ անդրադարձավ նաև Հայաստանի ազգային արխիվի կազմած փաստաթղթերի ժողովածուներին, որոնք կհրատարակվեն մոտ ժամանակներս:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY