2010թ. մարտի 10-23-ը, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի §Հայաստանի ազգային արխիվ¦ պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին 08 հուլիսի 2009 թ. N 137-Ա հրամանի, անցկացվեց ՀԱԱ աշխատողների ատեստավորում: Ըստ վերոհիշյալ կարգի` ատեստավորումը աշխատողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:Այսուհետ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ատեստավորվելու է աշխատողների թվի մեկ հինգերորդը: Ատեստավորումն անցկացվեց 2 փուլով` գրավոր և բանավոր:Գրավոր փուլի համար նախատեսված թեստային առաջադրանքներն ընդգրկում էին հարցեր ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ կառավարության որոշումներից, արխիվային գործի մասին օրենքից, ՀՀ աշխատանքային օրենսդրությունից, ՊՈԱԿ-ի մասին օրենքից: Մարտի 10-ից 23-ը կայացած ատեստավորմանը մասնակցեցին ՀԱԱ 45 աշխատակիցներ:Յուրաքանչյուր անգամ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀԱԱ տնօրենի տեղակալ Էդ. Հովհաննիսյանը, ողջունելով մասնակիցներին, տեղեկացնում էր ատեստավորման ընթացակարգի մասին և մաղթում հաջող ընթացք: Կանոնակարգով սահմանված միավորներ վաստակած մասնակիցներին թույլատրվեց մասնակցել հաջորդ` բանավորի փուլին, որի ընթացքը տեսագրվում էր: Մինչ ատեստավորման սկսվելը համապատասխան բաժինների վարիչները ներկայացրել էին ատեստավորվողների աշխատանքային բնութագրերը, ինչպես նաև վերջիններիս հաշվետվությունները վերջին 3 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին: Արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ ատեստավորման մասնակիցները գործընթացային նախապատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ:
< կարդալ բոլորը
