հայերեն русский english
Փնտրել
 





ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ԱՄՅԱԿԻՆ
2010-04-10

2010 թ. ապրիլի 8-9-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «1945 թվականին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, դրա նշանակությունը ԱՊՀ և աշխարհի ժողովուրդների համար» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ԱՊՀ անդամ երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Լիտվայի ներկայացուցիչները` գիտնականներ, ակադեմիկոսներ, պատմաբաններ, պաշտոնատար անձինք: Հայաստանի Հանրապետության  պատվիրակության կազմում էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը: Գիտաժողովի ընթացքում` Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում կայացած կլոր սեղանների ժամանակ հնչեցին ուշագրավ շատ զեկուցումներ, այդ թվում` «Հետպատերազմյան աշխարհին սպառնացող ժամանակակից վտանգները», «Խորհրդային Միության ժողովուրդները` Հայրենական մեծ պատերազմում»  «Պատերազմի մասին հիշողությունը և սերունդների ժառանգորդությունը», «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակցային փորձն ու արժեքները» Գիտաժողովի մասնակիցները  հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով «Ողբացող մայրը» հուշակոթողին: Հաջորդ օրը` ապրիլի 9-ին, նրանք այցելեցին Դաշնային արխիվների ցուցադրությունների սրահ, որտեղ տեղի ունեցավ «Խորհրդային հասարակությունը և պատերազմը 1941-1945 թ.թ. »խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ա.Վիրաբյանը գործնական հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Ն. Արտիզովի և վերջինիս տեղակալ Վ. Տարասովի հետ:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY