հայերեն русский english
Փնտրել
 





ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ 11-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2 ԳԻՏԱԺՈՂՈՎ
2010-05-31

2010 թ. մայիսի 20-23-ը Ուկրաինայի հանրապետության Օդեսա քաղաքում, Ուկրաինայի արխիվների պետական կոմիտեի հրավերով , տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովի և Արխիվների միջազգային խորհրդի /ԱՄԽ/ Եվրասիական և տարածաշրջանային  բաժանմունքի /Եվրասիկա/ հերթական` 11-րդ  համաժողովը: Այս առիթով Օդեսա /Ուկրաինա/ էին ժամանել Ադրբեջանի , Բելոռուսի, Լատվիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության , Վրաստանի , Ուզբեկստանի, Ուկրաինայի  արխիվագետների  պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում էին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, Եվրասիկայի նախագահ Ա. Վիրաբյանը, ՀԱԱ տնօրենի տեղակալներ  Ս. Միրզոյանը և Գ. Զաքոյանը:    Մայիսի 21-ին տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովի բացումը: Ելույթներ ունեցան արխիվային ծառայությունների ղեկավարները` ներկայացնելով վերջին տարվա ընթացքում իրենց կատարած ուշագրավ աշխատանքները: Նույն օրը տեղի ունեցավ  Արխիվների միջազգային բաժանմունքի 11-րդ համաժողովի բացումը: Ելույթ ունեցավ Եվրասիկայի նախագահ, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, Եվրասիկայի գործադիր քարտուղար , ՌԴ Դաշնային արխիվային գործակալության միջազգային կապերի բաժնի պետ Կ. Չերնենկովը, արխիվային ծառայությունների այլ ղեկավարներ: Մայիսի 22-ին տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Ընդհանուր արխիվային հավաքածուներ» թեմայով : Թեմային առնչվող  հիմնական զեկուցումով հանդես եկավ Ուկրաինայի արխիվների պետկոմի նախագահի առաջին տեղակալ Ի. Մատյաշը:    «Հայ ժողովրդի պատմության փաստաթղթերը` ԱՊՀ երկրների արխիվապահոցներում» զեկուցումով հանդես եկավ ՀԱԱ տնօրենի տեղակալ Ս. Միրզոյանը, իսկ «Արխիվային ժառանգություն` ազգային և համամարդկային մեկնաբանությունների, օգտագործման և փոխազդեցության խնդիրները» թեմայով ` ՀԱԱ տնօրենի տեղակալ Գ. Զաքոյանը: Հնչեցին բազմաթիվ այլ հետաքրքիր զեկուցումներ:    Մայիսի 22-ի երկրորդ կեսին  տեղի ունեցավ  մեկ այլ միջազգային գիտաժողով` «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և էլեկտրոնային արխիվներ» թեմայով: Թեմային առնչվող հիմնական զեկուցումով հանդես եկավ Բելոռուսի էլեկտրոնային փաստաթղթավարության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վ. Նոսեվիչը: Թեմայի ընտրությունը թելադրված էր արծարծվող հարցերի հրատապությամբ: Զեկուցողները ներկայացնում էին իրենց արխիվների փորձը: Եվրասիկայի  հաջորդ, հերթական 12-րդ համաժողովը տեղի կունենա 2011 թվականին, Բելոռուսում: Եվրասիկայի համաժողովի շրջանակներում անցկացված միջազգային գիտաժողովների նյութերը կհրատարակվեն առանձին գրքույկներով:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY