Նոր հրապարակում
2010-07-29 Օրերս լույս է տեսել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պահեստի գեներալ-մայոր Դավիթ Օհանյանի «Հայկական պատմագրության կարծրատիպերը» գիրքը (Երևան, «Նորք գրատուն», 2010, 124 էջ): Գիրքը տպագրության է երաշխավորել Հայստանի ազգային արխիվի գիտական խորհուրդը:
Գրախոսներն են պատմ. գիտ. դոկտոր, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը, պատմ. գիտ. դոկտոր-պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Մ. Կարապետյանը:
Գրքում քննարկված են 1918-1920 թթ. Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները, որոնք հայտնի են և լայնորեն լուսաբանված են պատմագրության մեջ: Սակայն հեղինակի կարծիքով այդ իրադարձությունների գնահատականը միշտ չէ, որ համարժեք է իրականությանը, մի բան, որ կարծրատիպեր ու պատրանքներ է ծնում պատմագրության և հասարակական-քաղաքական մտքի ձևավորման մեջ` անդրադառնալով հայ ժողովրդի ճակատագրի վրա:
Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

Տարիներ առաջ, Դ. Օհանյանը սկսեց ուսումնասիրել Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) տարիներին օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությանն առնչվող Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերը: Դրանցից շատերը հրապարակվեցին հանրապետական մամուլում: 2009 թվականին ուսանողների և մասնագետների համար լույս տեսավ «Նոր նյութեր հայ նորագույն պատմության» ուսոմնամեթոդական ձերնարկը:
Առանց անցյալի ճիշտ, համարժեք իմաստավորման անհնար է դառնալ սեփական ճակատագրի կերտողը. այս համոզմունքով է գրվել ընթերցողի դատին հանձնված գիրքը, որ, որոշ նկատառումներից ելնելով, լույս է տեսել ռուսերեն: Օգտագործվել են ՀԱԱ փաստաթղթերը, «Բանբեր Հայստանի արխիվների» գիտատեղեկատվական հանդեսի պատմագիտական հոդվածները, պատմագրական աշխատություններ ու ուսումնասիրություններ: «Սևրի պայմանագրի պատրանքը», «Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ մանդատը Վիլսոնի հերթական բլեֆն է», «Ադրբեջանը` պատմական ուրվապատկերների երկիր» այս և գրքում զետեղված մյուս հոդվածները հատկապես նախատեսված են իրավապահների և պետական պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են տեղեկատվական անվտանգության համար:
Գրքի հավելվածում ընդգրկված է Խարբորդի առաքելության (Ամերիկյան ռազմական առաքելություն Հայաստանում) հարցաշարը:Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
< կարդալ բոլորը