2010 թ. հուլիսի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀԱԱ տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները և պատասխանատու այլ աշխատողներ:
Քննարկվեցին 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած, ծրագրով նախատեսած աշխատանքները: Նիստին նախորդել էին տնօրենի հանդիպումները բաժինների վարիչների և աշխատակիցների հետ, ուր ներկայացվել էին կատարած աշխատանքների հաշվետվությունները: Ամփոփելով, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ բաժինները, հիմնականում, բացի առանձին դեպքերից, կատարել են առաջադրված ծրագրերը: Անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, հարցումների թիվը 1.500-ով ավելի է: Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն անձնական ծագման փաստատղթերի գիտա-տեխնիկական մշակման աշխատանքները: Այս առումով դրվատանքի արժանի աշխատանք է կատարվել ՀԱԱ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղում, ուր միայն վերջին տարում զգալի աշխատանքներ են կատարվել` տարիներով կուտակված, շրջանառության մեջ չդրված կինոժապավենները հաշվառելու, նկարագրելու և շրռջանառության մեջ դնելու համար:
2010 թվականը բեղմնավոր էր նաև ՀԱԱ գիտահրատարակչական գործունեության առումով. «Արամ Մանուկյան» փաստաթղթերի և նյութերի ժողովածուն, «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.» ժողովածուն մանրակշիռ ներդրումներ են հայոց պատմության աղբյուրագիտական հենքի համար: Եղել են նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներ, ռադիո և հեռուստահաղորդումներ: Մինչ այժմ կազմակերպված հոբելյանական տարելիցների առիթներով ցուցահանդեսների բացման հանդիսավոր արարողություններին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր զանգվածային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ՀԱԱ միջոցառումները:
Տարեսկզբից մինչև օրս, ՀԱԱ ունեցել է 257 հետազոտող:
Ա. Վիրաբյանն անդրադարձավ նաև բացթողումներին: Նա շեշտեց ընթերցասրահների աշխատանքների կանոնակարգման անհրաժեշտությունը, աշխատատեսակների կատարման ստուգման մեխանիզմի բացակայությունը, որոշ աշխատողների գիտելիքների պակասը, կատարվող աշխատանքներն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու, աշխատանքային հարաբերություններում սկզբունքայնության դրսևորման խնդիրները:
Գիտխորհրդի նիստի մասնակիցներն իրենց ելույթներում բարձրացրեցին հարցեր, որոնց լուծումը կնպաստի արխիվի աշխատանքների հետագա բարելավմանը:
Առաջիկայում գործողության մեջ կդրվի ՀԱԱ մատուցած ծառայությունների նոր գնացուցակը:
Նիստի ավարտին, Ա. Վիրաբյանը, ընդհանուր առմամբ գոհ լինելով կատարված աշխատանքներից, կոչ արեց առավել զգոնության և պատասխանատվության:
«Տեր լինենք մեր ձերքբերումներին, որպեսզի տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք բերած ազգային արխիվի հեղինակությունը չասանվի»:
< կարդալ բոլորը
