ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
2012-01-13 2012թ. հունվարի 11-ին, Հայաստանի Ազգային արխիվում էին ՀՀ փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և փոխնախարար Արտաշես Բախշյանը: ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանի ուղեկցությամբ, նրանք նախ այցելեցին արխիվի Մ.Բաղրամյան պողոտայում գտնվող 2-րդ մասնաշենք: Այստեղ 2011 թվականին շահագործման էր հանձնվել տեղային նշանակության կաթսայատունը, որը կապահովի ոչ միայն աշխատասենյակների ջեռուցումը, այլև արխիվապահոցների ջերմախոնավային կայուն ռեժիմը:
Այնուհետև Ա. Վիրաբյանը, արդեն կենտրոնական մասնաշենքում, ներկայացրեց 2011թ. ընացքում արխիվի ձեռք բերած թվայնացնող գերհզոր սարքերը, ինչը հնարավորություն է տալիս արագացնել փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և փաստաղթերի թվայնացման ծավալները մեծացնելու համար, կազմակերպվել է երկհերթ աշխատանք:
Շրջայցին հաջորդեց խորհրդակցությունը, որին մասնակցում էին տնօրենի տեղակալները, բաժինների վարիչները, պատասխանատու այլ աշխատողներ: Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհավորեց վերջիններիս` Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առթիվ, մաղթեց առողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ:
Այնուհետև Ա.Վիրաբյանը հանդես եկավ 2011 թվականի աշխատանքային ծրագրերի կատարման ամփոփ հաշվետվությամբ, շեշտը դնելով արխիվի հիմնական գործառույթների, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ աշխատանքների կատարման վրա:
Արխիվի հաշվառման փաստաթղթերի ամփոփ տվյալներով` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ ՀԱԱ-ում առկա է 6.291 Ֆոնդ` 4.025.784 արխիվային գործով, այդ թվում` 225.554 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ:
Համալրման աղբյուր և այլ կազմակերպություններից 2011թ. արխիվային պահպանության է ընդունվել 26.136 գործավարական, 15.530 անձնակազմին վերաբերող, 8.208 երկարաժամկետ պահպանման և 3029 անձնական ծագում ունեցող գործ:
Հաշվետու տարում պատասխանվել է քաղաքացիներից, այդ թվում` արտասահմանից ստացված մոտ 24 հազար սոցիալ-իրավական բնույթի հարցում: Դրական է պատասխանվել հարցումների 93 տոկոսին:
Տարվա ընթացքում արխիվն ունեցել է 485 ուսումնասիրող, նախորդ տարվա 418-ի փոխարեն: Ուսումնասիրությունները հիմնականում եղել են հայրենագիտության թեմաներով: Կազմակերպվել է արխիվային փաստաթղթերի 14 ցուցահանդես, այդ թվում Գարեգին Նժդեհի ծննդյան 125 և Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակներին նվիրված: Արխիվի 10 մարզային մասնաճյուղերի կողմից մարզկենտրոններում կազմակերպվել են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդեսներ:

< կարդալ բոլորը