հայերեն русский english
Փնտրել
 





ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2018-01-26

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցների կապակցությամբ Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է հրատարակել 4 ժողովածու, որոնցից մեկը՝ հանրագիտարանի տեսքով: Վերջինս հանրությանը կներկայացնի Հայաստանի առաջին հանրապետության սպայական կազմի (2500-3000 սպա), որոնց թվում է նաև հայ անվանի զորավար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի կենսագրությունը: Սա առաջին ստվարածավալ աշխատությունն է Հայաստանի առաջին Հանրապետության բանակի սպաների մասին։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առկա փաստաթղթերը ռուսերեն են,  հանրագիտարանը կհրատարակվի ռուսերեն լեզվով, որը առավել կօժանդակի դրա հանրահռչակմանը:
Ժողովածուներից երկրորդը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական կյանքի պատմությանը: Փաստաթղթերի այս ժողովածուն կներկայացվի առանց մեկնաբանությունների, հնարավորություն ընձեռելով  հետազոտողներին  գտնելու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը։
Երրորդ ժողովածուն, որ կրելու է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին աշխարհամարտի և Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» խորագիրը, առաջին հերթին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում Առաջին աշխարհամարտի տարիներին՝ պետականությունից զուրկ պայմաններում: Ընթերցասեր հանրությունն ու հետա-զոտողները կծանոթանան Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների անձնուրաց և հայրենանավեր գործունեությանը, որոնցով ոգեշնչվել են հայ զինվորները:   
«Կովկասյան ռազմաճակատ» վերտառությամբ 4-րդ ժողովածուն նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձություններին: Ժողովածուն, որը կազմվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ազգային արխիվներում պահ-վող փաստաթղթերի հիման վրա, լույս է տեսնելու Մոսկվայում: Ժողովածուի շնոր-հանդեսը նախատեսվում է կազմակերպել և ՛ Մոսկվայում,  և՛ Երևանում:
Վերոնշյալ ժողովածուների հրատարակությունից զատ, ապրիլին, Հայաստանի ազգային արխիվը կկազմակերպի նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերո¬սա¬մարտերի 100-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրություններ։


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY