«Հայրենական մեծ պատերազմի տարիների պլակատները»
2010-03-30 2010 թ. մարտի 30-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում տեղի ունեցավ ազգային արխիվի և Հայաստանի պատմության թանգարանի կազմակերպած «Հայրենական մեծ պատերազմի տարիների պլակատները» խորագրով համատեղ ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը:Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Հ. Հովհաննիսյանը, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի պատմության թանգարանի և ազգային արխիվի աշխատակիցներ, այլ հյուրեր: Բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց,
մանրամասն>>
«Արամ Մանուկյանի-130-ամյակը»
2009-09-18 2009թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում հանդիսավորությամբ բացվեց Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) ծննդյան 130-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի և նյութերի ցուցադրությունը: Այն պետական մակարդակով կազմակերպված հոբելյանական միջոցառումներից երկրորդն էր: Ներկա էին վերոհիշյալ առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ` հանրապետության անվանի պատմաբանները, քաղաքական կուսակցական գործիչներ, արխիվագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
մանրամասն>>
«Մետամորֆոզ»
2009-07-07 2009 թվականի հուլիսի 6-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, բացվեց Լիլիթ Նիկողոսյանի` «Մետամորֆոզ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Դեռևս 1998 թվականին, երիտասարդ նկարչուհին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը` կարմիր դիպլոմով: Այսօր նա աշխատում է ՀԱԱ ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների ներդրման բաժանմունքում` որպես առաջին կարգի ճարտարագետ:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7
