հայերեն русский english
Փնտրել
 





«Երկու աշխարհամարտերի ռազմադաշտերում»
2007-10-08

2007 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում տեղի ունեցավ «Երկու աշխարհամարտերի ռազմադաշտերում» խորագրով փաստավավերագրական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված ցուցադրությունը նվիրված է ֆրանսիական բանակի Արևելյան լեգեոնին,որ հայտնի է «հայկական լեգեոն» անվամբ և Ֆրանսիայում առաջին խորհրդային պարտիզանական հայկական գնդի մարտական ուղիներին: Ցուցահանդեսին աջակցել է Հայաստանի պատմության թանգարանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, FIAF-ի (կինոարխիվների միջազգային ֆեդերացիա) փոխպրեզիդենտ Էրիկ Լը Ռուան, բուհական համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, մտավորականներ, արխիվագետներ:
Բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկաներին ծանոթացրեց պատմական այն կարևոր իրադարձություններին, որոնք անմիջականորեն առնչվում են Հայկական լեգեոնի և հայկական գնդի անցած հերոսական և փառավոր մարտական ուղիներին: Վիգեն Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված տարբեր բնույթի փաստաթղթերը արտացոլում են հայ – ֆրանսիական ռազմական առնչությունների ողջ գունապնակը: Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրենի տեղակալ, FIAF-ի փոխպրեզիդենտ Էրիկ Լը Ռուանը մեկ անգամ ևս շեշտեց այն մեծ բարեկամության մասին, որ վաղուց ի վեր ծնունդ է առել երկու երկրների և ժողովուրդների ` հայերի  և ֆրանսիացիների միջև և հավաստիացրեց , որ ֆրանսիացիները գիտեն այն հայազգիների մասին, որոնք իրենց արյունն են թափել Ֆրանսիայի ազատագրման համար:




< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY