հայերեն русский english
Փնտրել
 





«Թովիչ մեղեդիների վարպետը»
2008-03-26

2008 թվականի մարտի 26-ին ՀԱԱ ցուցասրահում բացվեց «Թովիչ մեղեդիների վարպետը» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված հայ ականավոր երգահան Արմեն Տիգրանյանին  եւ  նրա անմահ «Անուշ» օպերային: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին երգահանի թոռը՝ Արմեն Տիգրանյան կրտսերը, արվեստագետներ, երաժշտագետներ, արխիվագետներ, հանրապետության Զլմ-ների ներկայացուցիչներ: Բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը ընդգծեց այն մեծ ավանդը, որ ունեցել են Արմեն եւ Վարդան Տիգրանյանները հայ երաժշտական արվեստի զարգացման գործում:Ցուցասրահում ներկայացված ամենատարբեր բնույթի փաստաթղթերը՝ նոտարագրությունները , նամակները, բեմադրությունների ազդագրերը, հանրապետական եւ արտերկրի մամուլում լույս տեսած հոդվածները, կարծիքները, տպավորությունները, պաշտոնական հրավերները, լուսանկարները գրավել էին այցելուների ուշադրությունը: Ցուցահանդեսի նկատմամբ ընդգծված հետաքրքրությունը պայմանավորված էր կազմակերպիչների մտահղացմամբ՝ ներկայացնել Տիգրանյանների տաղանդաշատ գերդաստանի նաեւ մյուս անդամներին՝ Ա. Տիգրանյանի զավակներից Վարդան Տիգրանյանին՝ երգահան, էդմոնդ Տիգրանյանին ՝ ճարտարապետ, վաղամեռիկ եղբորը՝ Հայկ Տիգրանյանին՝ խոստումնալից նկարիչ:           



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY