հայերեն русский english
Փնտրել
 





«Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի Առաջին հանրապետությունը»
2008-05-14

2008 թ. մայիսի 14-ին Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի Առաջին հանրապետությունը» խորագրով փաստավավերագրական  ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Այն վերոհիշյալ պատմական իրադարձությունների 90-ամյակի առթիվ ՀՀ Կառավարության հոբելյանական միջոցառումների ցանկի առաջին միջոցառումն էր:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի  տեղակալ Ա. Գրիգորյանը,  ՀԳԱԱ ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանը, Երեւանի պետական համալսարանի  ռեկտոր Ա. Սիմոնյանը, ՀԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  Ա. Մելքոնյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆ. Սարգսյանը, ԱԺ պատգամավոր , ՀՅԴ խմբակցության քարտուղար  Ա. Շահբազյանը, այլ հյուրեր, արխիվագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:Իր բացման խոսքում, ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան, հայ ժողովրդի՝ իր գոյատեւման համար աննկուն կամքի, ազատության համար մինչեւ վերջ ազգովի պայքարելու պատրաստակամության  եւ վճռականության, ազգային  միաբանության դրսեւորման աննախադեպ արտահայտությունն են: Երեւանի  պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանը հատկապես ընդգծեց արխիվագետների՝ նվիրումով, համբերատարությամբ, մանրակրկիտ աշխատանքը , որի շնորհիվ ցուցադրված ամենատարբեր  բնույթի  փաստաթղթերը՝  այդ թվում՝ պատմական նշանակության պայմանագրերը, Երեւ անի Հայոց ազգային խորհրդի կոչերը, հայտարարությունները, Ամենայն Հայոց Գեւորգ Ե  կաթողիկոսի կոնդակը, շրջաբերական հրահանգները, քարտեզները, անցագրերը, հեռագրերը, օրենսդրական ակտերը, հերոսամարտերի մասնակից զինվորականների, Հայաստանի առաջին հանրապետության  կառավարության անդամների, քաղաքական ակնառու գործիչների, հոգեւոր դասի   ներկայացուցիչների լուսանկարները, մեծ հետքրքրություն կառաջացնեն ոչ միայն պատմաբանների, այլեւ հասարակության  տարբեր խավերի ներկայացուցիչների շրջանակներում:            Գնահատանքի  խոսք ասաց նաեւ ՀՀ վարչապետի խորհրդական Ֆ. Սարգսյանը: Ներկաներին հաճելի անակնկալ էր սպասում: «Ոսկե ծիրան» Երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը փառատոնի նախագահ  Ատոմ Էգոյանի եւ իր անունից, ՀԱԱ տնօրենին հանձնեց շնորհակալագիր՝  2007 թ.-ի փառատոնի աշխատանքներին մեծապես նպաստելու, ինչպես նաեւ քրդական ֆիլմերի  Լոնդոնյան    փառատոնի 2007 թվականի մրցանակը:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY