ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄի ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻ 65-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2010-05-07 Մայիսի 7-ին Հայաստանի ազգային արխիվի
ցուցասրահում մեծ հանդիսավորությամբ բացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված փաստաթղթերի, նյութերի և լուսանկարների ցուցահանդես: Բացմանը ներկա էին Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, պատերազմի մասնակից վետերաններ, մտավորականներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը. «Այսօր նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում մեծ շուքով նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը: Ֆաշիզմի դեմ հաղթանակը նշում է համաշխարհային հանրությունը: Հաղթանակ, որի կայացման գործում անուրանալի ներդրում են ունեցել հայ զինվորներն ու զորավարները: Ռազմաճակատ մեկնած ավելի քան 500.000 հայ ռազմիկներից 200-250.000-ը չվերադարձան: Նրանցից 103-ը արժանացան ԽՍՀ
Մ Հերոսի բարձրագույն կոչման: Գործող բանակն ուներ 80-ից ավել հայազգի գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ: Իսկ ազգային դիվիզիաներից հայկական Թամանյան 89-րդ դիվիզիան միակն էր , որ մասնակցեց Բեռլինի գրավմանը: Անհնար է չհիշատակել Սփյուռքի հայերին և հատկապես Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանին: Սակայն դժվար էր ոչ միայն ռազմաճակատում , թերևս ավելի դժվար ու դաժան էր թիկունքում : Կիսաքաղց մարդիկ աշխատում էին օրնիբուն, ամեն ինչ անում էին բաղձալի հաղթանակի օրը մոտեցնելու համար: Հայ ժողովուրդը քաջ գիտակցում էր , որ ֆաշիզմի հաղթանակը կնշանակեր նոր 1915 թվականի իրական վտանգ: Հաղթանակի 65-ամյակի նախօրյակին կազմակերպված այս ցուցադրությունը մեկ անգամ ևս վկայում է, որ մեզ համար թանկ է անցյալի հիշողությունը , և որքան էլ որ հեռանում է 1945 թվականի մայիսի 9-ը , մենք առաջվա պես հիշում և հիշելու ենք , թե ինչ գնով է այն հաջողվել մեր հայրերին ու պապերին: Փառք ու պատիվ նրանց»:
ցուցասրահում մեծ հանդիսավորությամբ բացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված փաստաթղթերի, նյութերի և լուսանկարների ցուցահանդես: Բացմանը ներկա էին Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, պատերազմի մասնակից վետերաններ, մտավորականներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արխիվագետներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը. «Այսօր նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում մեծ շուքով նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը: Ֆաշիզմի դեմ հաղթանակը նշում է համաշխարհային հանրությունը: Հաղթանակ, որի կայացման գործում անուրանալի ներդրում են ունեցել հայ զինվորներն ու զորավարները: Ռազմաճակատ մեկնած ավելի քան 500.000 հայ ռազմիկներից 200-250.000-ը չվերադարձան: Նրանցից 103-ը արժանացան ԽՍՀ
Մ Հերոսի բարձրագույն կոչման: Գործող բանակն ուներ 80-ից ավել հայազգի գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ: Իսկ ազգային դիվիզիաներից հայկական Թամանյան 89-րդ դիվիզիան միակն էր , որ մասնակցեց Բեռլինի գրավմանը: Անհնար է չհիշատակել Սփյուռքի հայերին և հատկապես Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանին: Սակայն դժվար էր ոչ միայն ռազմաճակատում , թերևս ավելի դժվար ու դաժան էր թիկունքում : Կիսաքաղց մարդիկ աշխատում էին օրնիբուն, ամեն ինչ անում էին բաղձալի հաղթանակի օրը մոտեցնելու համար: Հայ ժողովուրդը քաջ գիտակցում էր , որ ֆաշիզմի հաղթանակը կնշանակեր նոր 1915 թվականի իրական վտանգ: Հաղթանակի 65-ամյակի նախօրյակին կազմակերպված այս ցուցադրությունը մեկ անգամ ևս վկայում է, որ մեզ համար թանկ է անցյալի հիշողությունը , և որքան էլ որ հեռանում է 1945 թվականի մայիսի 9-ը , մենք առաջվա պես հիշում և հիշելու ենք , թե ինչ գնով է այն հաջողվել մեր հայրերին ու պապերին: Փառք ու պատիվ նրանց»: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նախ ողջունեց ու շնորհավորեց բոլոր ներկաներին հաղթանակի տոնի առթիվ, ապա շեշտեց ՀԱԱ կազմակերպած ցուցադրության կարևորությունը: «Այն Հաղթանակի 65-ամյակին նվիրված պետականորեն նշվող միջոցառումների շրջանակում իր յուրահատուկ ու կարևոր տեղն ունի : Շատ կարևոր է հասարակությանը ճիշտ ներկայացնել 65 տարի առաջ տարած հաղթանակը, մի բան , որ պատվախնդրորեն արել են ազգային արխիվի աշխատակիցները: Մեր կողքին այսօր կենդանի լեգենդներ են շարունակեց նախարարը,- նրանցից մեկը գնդապետ Սերգեյ Լևոնի Միրզոյանն է, որ ներկա է այսօր, և որի կուրծքը զարդարում են բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն են իրենց փառապանծ անցյալով օրինակ ծառայել ու ոգևորել մեր սերնդակիցներին Արցախյան գոյամարտի թեժ օրերին»: Նախարարը շնորհավորեց ողջ հայ ժողովրդին նաև Շուշիի ազատագրման և ազգային բանակի ձևավորման և կայացման մեծագույն տոների առթիվ: Այնուհետև ներկաները ծանոթացան ցուցադրված արխիվային փաստաթղթերին , որոնց հիմնական մասը ներկայացված էր առաջին անգամ. Ուկրաինայում և Բելոռուսիայում հայկական պարտիզանական ջոկատների շարժման սխեմաներ, 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի սպաների անվանացուցակ, մարտիկների անձնական թերթիկներ, մարտական այլ փաստաթղթեր , ռազմաճակատային նամակներ, պարգևատրումների վկայագրեր, շնորհակալագրեր, հուշեր, զեկուցագրեր, հրամանագրեր, պաշտոնական գրագրություններ: Հայազ
գի փառապանծ զինվորականների` մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի /Սերգեյ Խուդյակով/, ծովակալ Հովհաննես Իսակովի , գեներալներ Հայկ Մարտիրոսյանի, Սարգիս Մարտիրոսյանի, Արտավազդ Սաղոյանի, Խորհրդային Միության այլ հերոսների` Նելսոն Ստեփանյանի, Հունան Ավետիսյանի, շարքային զինվորների անհատական և խմբակային լուսանկարները ևս մի անգամ հպարտության ու հուզմունքի պահեր պարգևեցին ներկաներին:
Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի կեսերը:
գի փառապանծ զինվորականների` մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի /Սերգեյ Խուդյակով/, ծովակալ Հովհաննես Իսակովի , գեներալներ Հայկ Մարտիրոսյանի, Սարգիս Մարտիրոսյանի, Արտավազդ Սաղոյանի, Խորհրդային Միության այլ հերոսների` Նելսոն Ստեփանյանի, Հունան Ավետիսյանի, շարքային զինվորների անհատական և խմբակային լուսանկարները ևս մի անգամ հպարտության ու հուզմունքի պահեր պարգևեցին ներկաներին:< կարդալ բոլորը
