հայերեն русский english
Փնտրել
 





ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդաժողովը և Արխիվների միջազգային խորհրդի (ԱՄԽ) Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 7-րդ Համաժողովը
2006-10-05

2006թ. հոկտեմբերի  5-6-ին Երևանում, «Հրազդան» հյուրանոցային համալիրում, տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդաժողովը և Արխիվների միջազգային խորհրդի (ԱՄԽ) Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի («Եվրասիկա») 7-րդ ընդհանուր համաժողովը:
Հոկտեմբերի 5-ի առաջին նիստում հրապարակվեց խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ վարչապետի ուղերձը: Ողջույնի խոսքով հանդես եկան համակարգող խորհրդի նախագահ Ամատունի Վիրաբյանը և Եվրասիկայի նախագահ Վլադիմիր Կոզլովը: Այնուհետև տեղի ունեցավ գործնական նիստ` ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների նախորդ խորհրդաժողովի, որ տեղի է ունեցել 2005 թվի սեպտեմբերի 22-ին` Լվովում, արձանագրության կատարման մասին: Զեկուցումներով հանդես եկան Բելոռուսի, Կիրգիզիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի արխիվային ծառայությունների ղեկավարները: Նույն օրը, խորհրդաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ` մասնակցելու «Երկու մշակույթների երկխոսություն. Հայ-ռուսական մշակութային կապերը 19-20-րդ դարերում» Հայաստանի ազգային արխիվի և Ռուսաստանի դաշնային արխիվային գործակալության համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Հոկտեմբերի 6-ի առավոտյան տեղի ունեցավ Արխիվների միջազգային խորհրդի (ԱՄԽ) Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի («Եվրասիկա») 7-րդ համաժողովի գործնական նիստը: Նույն օրը կայացավ միջազգային գիտաժողով` «Եվրասիկայի անդամ ԱՊՀ երկրների պետական արխիվների հրատարակչական գործունեության մասին. Վիճակը, խնդիրները, հեռանկարները» թեմայով:
Հոկտեմբերի 6-ին խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները: Ընդունվեցին համապատասխան փաստաթղթեր:
Հոկտեմբերի 7-ին համաժողովի մասնակիցները այցելեցին Էջմիածնի Մայր տաճար, Եղեռնի զոհերի հուշահամալիր, Մատենադարան` հնագույն ձեռագրերի ինստիտուտ, Ս.Փարաջանովի տուն-թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Խոր Վիրապի վանքահամալիր, Երևանի կոնյակի գործարան:



< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY